09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Լավ սերունդ է մեծանում․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ որոշել եմ մեր շուրջը կատարվող տեսանելի եւ քողարկված  իրավիճակների մասին գրել,հիմա պատմեմ այն, ինչ կատարվեց քիչ առաջ։Եկել եմ թոռնիկիս դպրոցից տուն տանեմ։Մոտ 10-12 տարեկան մի խումբ տղաներ վիճում են,մի խումբը ասում է, արա, լավ բան չեք անում, մեծ ախպեր չունես,համարը տուր,զգուշացնեմ,թե ինչ վատ բան եք անում։
Մյուս խումբը պարզաբանում է, թե իրենք վատ բան չեն անում,գրում են դոգ, ուզում են շների մասին  բաներ իմանալ, էդ ա բերում։
Ավելի մեծերի խումբը ինձ ասում է, մեռանք զգուշացնելով, կողքը աղջիկներ կան,անջատեք, էդ քվուրները մի լսեք,բայց սրանք շարունակում են։
Պուճուրներն էլ իմ առաջ արդարանում են,թե իրենք վատ բան չեն անում,պարզապես հենց համացանցում գրում են դոգուզում են շների մասին շատ բան իմանալ,,դրան ա բերում։Մեծերը չեն հանդարտվում, ասում են գրեք շուն, ինչի եք գրում դոգ։
Մի կերպ հանդարտեցրի։
Իրականում բոլորն էլ կարգին երեխաներ էին։Ես դեղատոմս չունեմ,բայց ծնողները եւ հասարակությունը պարտավոր է զգոն լինել։ Լավ սերունդ է մեծանում, օգնենք,որ կյանքը եւ որոշ տհաճություններ չխաթարեն էս երեխեքի մանկությունը»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ