19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Սրբազանների ձերբակակությունը ավելի լայն գործընթացի միայն երևացող մասն է․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեղու չորս Սրբազաններ ձերբակալված են ու այս իրողությունը թե իրավական, թե բարոյական, թե հասարակական տեսանկյունից այլ տրամաբանություն չունի, քան  քաղաքական վրեժխնդրության տրամաբանությունը։
Բոլոր չորս Սրբազանների ձերբակալությունը հատկապես աչքի են ընկնում նրանով, որ նրանք տևական ժամանակ բաց, հրապարակային դիրքորոշում էին հայտնում երկրի ընթացիկ քաղաքականության վերաբերյալ՝ առանց վախենալու ճնշումներից։
Սրբազանների ձերբակակությունը ավելի լայն գործընթացի միայն երևացող մասն է, որը ներառում է հասարակական լուրջ հակադրությունների խորացում, ինչն էլ պետության թուլացման և հետևապես մասնատման միակ անկյունաքարն է:
Իշխանությունների հետևողական ու համառ պայքարի արդյունքում այսօր հասարակությունն օր-օրի բևեռացվում ու պառակտվում է:
Հայը հային հակադրելու վտանգավոր միտումը, տեսնում են բոլորը, ոչ միայն երկրի ներսում, այլ նաև երկրից դուրս»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ