Աշուղը երգում է ամենուր /վիդեո/
Նրա երազը եկավ Սասուն աշխարհից, բուն դրեց հոգու մեջ ու թևածեց երգի տեսքով: Աշուղ Ռազմար Սասունցին (Ռազմար Պանդուխտի Վարդումյան) ծնվել է Իրինդ գյուղում, որտեղ նորովի հաստատվեցին Սասուն աշխարհից տեղահան եղած հայերը: Երգեց հայրնենի բնաշխարհին հատուկ խաղիկներով, սրբորեն պահելով բարբառային բոլոր ելևեջները:
Ռազմահայրենասիրական երգերի հեղինակը, որը Հայաստանի հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ է այսօր տոնում է իր ծննդյան 62-րդ տարեդարձը: Չնայած աշուղի հոգին հաճախ ծվատվում է հայրենի երկրին սպառնացաղ ցանակացած ահազանգի դեպքում, բայց նա լավատես է և շարունակում է երգեր ձոնել ու գովերգել նաև մերօրյա հերոսներին:
Աշուղ Ռազմար Սասունցու երգերը վաղուց արդեն հայ մարդու սեփականությունն են և երգվում են տարբեր խմբերի և հայտնի երգիչ, երգչուհիների կողմից:
Թերևս չգտնվի մի մարդ, որը գոնե մտովի երգած չլինի “Անցնինք Սասուն, մդնինք Վան”, “Հավքերն Էգան” կամ “Անդրանիկին” երգերը:
Henaran.am-ի խմբագրակազմը շնորհավորում է աշուղին և մաղթում հայ մարդուն ուժ և կորով պարգևող նորանոր երգերի ծնունդ, ստեղծագործական վերելքի ճանապարհին բեղմնավոր ընթացք և ընտանեկան երջանկություն:
Աշուղը երգում է ամենուր և առօրյաում և դիրքերում՝ սահմանապահ զինվորների համար և մշակութային դահլիճներում:
Նրա երգը Henaran.am-ի տեսանյութում: