08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Բարերար Լեւոն Հայրապետյանի առողջությունը վատթարացել է. ֆեյսբուք

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը Ֆեյսբուքի  իր տարեգրքում գրել է. “Քիչ առաջ շատ տագնապալի լուր ստացա իմ՝ արտասահմանում բնակվող ընկերներից մեկից, որը շատ մոտ հարաբերություններ ունի հայտնի բարերար, այժմ մոսկովյան բանտերից մեկում գտնվող Լեւոն Հայրապետյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ, Հայրապետյանի առողջական վիճակն ուղղակի խայտառակ վատ է, ասում են, որ Աստված չանի, եթե այսպես շարունակվի, ամեն ինչ օրերի հարց է… Չեմ պատկերացնում, թե ինչ կարելի է անել, բայց Հայրապետյանը հաստատ արժանի չէ իր կյանքի մայրամուտն անցկացնել բանտում: Նրան շտապ անհրաժեշտ է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել, ընդ որում, անգամ ռուսական հիվանդանոցները կարող է չկարողանան վերջինիս օգտակար լինել…”:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն “Բաշնեֆտ” ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ