02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետարանը աջակցում է անապահով ընտանիքներին

 

Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության համակարգմամբ ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել է սոցիալական մի քանի խմբերին ուղղված ծրագիրը։ 

“Ծրագրում ընդգրկված են 231 ընտանիքներ, որոնք որպես խիստ կարիքավոր ընտանիքներ հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, բազմազավակ են կամ հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամ ունեն։ Երեւանի քաղաքապետարանի եւ “Կամրջակ” հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում՝ ուսումնական տարվան ընդառաջ այդ ընտանիքների 7-11 տարեկան երեխաներին կոշիկներով եւ բավականին մեծ քանակության գրենական պիտույքներով ենք ապահովում։ Երեւանի քաղաքապետարանը ճիշտ տարեսկզբից՝ տոնական միջոցառումներից սկսած մի քանի սոցիալական ընդգրկուն ծրագրեր արդեն իրականացրել է, որոնք անշուշտ նաեւ այս ընտանիքներին էին ուղղված եւ որպեսզի հնարավորինս թեթեւացնենք նրանց սոցիալական հոգսը, այսօր արդեն նախապատրաստվում ենք ձմեռվա նմանատիպ մի ծրագրի”,- ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։

        Ծրագրի շահառու բոլոր ընտանիքները  փաթեթեները կստանան առաջիկա երկու օրում՝ ըստ կազմված ժամանակացույցի։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ