04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Մատնանշվել են այն ընտանիքները, որոնք զինծառայող ունեն

 Օգոստոսի 16-ին  ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը կազմակերպել էին “Դրոշակակիր օջախներ” ծրագիրը, որի  նպատակն է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել ժամկետային զինվորական ծառայություն անցնող երիտասարդների ընտանիքներին:

Ծրագրի մեկնարկը տրվեց  Ավան վարչական շրջանից, որտեղ 60 նոր զորակոչիկների ընտանիքների բնակարանների պատուհաններից  կծածանվեն ՀՀ պետական  դրոշները` մատնանշելով ժամկետային զինծառայողների ընտանիքները:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը բարձր գնահատեց հայ զինվորի ու հայոց բանակի դերն ու նշանակությունը. “Թե´ հասարակության, թե՛ համապատասխան կառույցների կողմից լրացուցիչ ուշադրությունն անհրաժեշտ խթան կհանդիսանա ժամկետային զինծառայությունից չխուսափելու համար: Կգա մի ժամանակ, երբ զինծառայությունից խուսափած տղաների ընտանիքները ամոթահար իրենք էլ կկախեն ՀՀ պետական դրոշն իրենց պատուհաններից:  Ծրագիրը կնպաստի նաեւ հասարակության շրջանում ՀՀ պետական խորհրդանշանների հանդեպ հատուկ ուշադրության ձեւավորմանը: Իսկ մեր երիտասարդներն ամեն հարցում պատրաստակամ  են օգնելու զինծառայողների ընտանիքներին, մինչ նրանց զավակները ծառայում են հայոց բանակում”:

Գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը կարեւորեց ծրագրի իրականացման անհրաժեշտությունը. “Այս միջոցառումը կարեւոր է այն առումով, որ մարդիկ, տեսնելով այն բնակարանները, որտեղից ծածանվում են ՀՀ պետական դրոշները, կհասկանան, որ այդ օջախներից զինծառայողներ կան բանակում, եւ այդ օջախների նկատմամբ պատշաճ վերաբերմունք կցուցաբերվի համապատասխան մարմինների ու կառույցների կողմից”:

Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը ողջունեց զինծառայողների ընտանիքներին եւ շնորհակալություն հայտնեց, որ ծրագրի մեկնարկը տրվել է հենց Ավան վարչական շրջանից:

Միջոցառման վերջում ցուցադրվեց հոլովակ, որում զինծառայողները ողջունում են իրենց ծնողներին եւ ընտանիքի անդամներին:

Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ ծրագրի շրջանակները կընդլայնվեն, ու ՀՀ պետական դրոշները կծածանվեն հանրապետության բոլոր այն ընտանիքներում, որտեղ հայ զինվոր կա: Տեղեկատվության Ճիշտ եւ թիրախային տարածման շնորհիվ քաղաքացիների համար հասկանալի եւ ճանաչելի կդառնա պատուհանից ծածանվող դրոշի խորհուրդը, եւ դա կդառնա բարի ավանդույթ:
                ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները խոստացան ցանկացած հարցում մշտապես օգնել եւ աջակցել հայրենիքի հանդեպ պարտքը կատարող զինծառայողների ընտանիքներին։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ