26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իտալիայի ԱԳՆ-ն նոր հայտարարությամբ փաստացի հրաժարվում է Իտալիայի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության ադրբեջանական կողմի հրապարակած տեքստից

Հուլիսի 14-ին, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի Հռոմ այցելության կապակցությամբ, Իտալիան եւ Ադրբեջանը պայմանավորվել էին ընդունել Համատեղ հայտարարություն՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում եւ համագործակցության նոր հորիզոններ բացահայտել, ներառյալ քաղաքացիական հասարակության ընդգրկման միջոցով:

Նման բազմաբնույթ համագործակցության մեջ ներառվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի, որի անդամ է Իտալիան եւ անվերապահ կիսում  ու աջակցում է սկզբունքներին, համանախագահների հովանու ներքո ընթացող  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանձնառությունը:

Իտալական կողմը՝ համահունչ իր ավանդական դիրքորոշմանը եւ ներդաշնակ Եվրոպական Միության  դիրքրորոշման հետ, անհրաժեշտ է համարում վերահաստատել, այդ թվում՝ Համատեղ հայտարարության համատեքստում, որ Հռոմի եւ Բաքվի փոխադարձ հանձնառությունը պետք է կենտրոնանա հակամարտության խաղաղ կարգավորման վրա՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկիի Եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի վրա:

Իտալիան, նկատի ունենալով վերջին զարգացումները, խորապես մտահոգված է այն միջադեպերով, որ վերջերս տեղի են ունեցել տարածաշրջանում եւ, սերտ համագործակցությամբ ԵՄ գործընկերների հետ, խրախուսում է Հայաստանին եւ Ադրբեջանին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, ինչպես նաեւ օգտվել նախագահ Ալիեւի եւ նախագահ Սարգսյանի օգոստոսի  10-ին Սոչիում հանդիպման հնարավորությունից հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու նպատակով: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ