04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Սումգայիթ․ անցյալի ցավ, ներկայի զգուշացում

1988 թվականի փետրվարի 27–29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ այն, ինչ երկար ժամանակ փորձեցին ներկայացնել որպես «անկարգություններ»։ Սակայն հայ բնակչության համար դա դարձավ համակարգված բռնության, վախի և կոտրված վստահության սկիզբը։Երկու օր շարունակ քաղաքում հայ ընտանիքները թիրախավորվեցին։ Մարդիկ սպանվեցին, խոշտանգվեցին, բնակարաններ հրկիզվեցին, կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության։ Շատերը փրկվեցին միայն հարևանների օգնությամբ կամ պատահական միջամտությամբ։ Բայց հարյուրավոր […]

«Հայաստանի կառավարության պատասխանատվությունն է ազատել գերիներին».

Բաքվում քսան տարվա ազատազրկման «դատապարտված» Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը: Ստորև որոշ կրճատումներով ներկայացվում է հարցազրույցը թարգմանաբար. France 24 – Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ դատավճիռը չեք բողոքարկելու։ Դա այդպե՞ս է, եթե այո, կարո՞ղ եք ասել, թե ինչու։ Դավիթ Վարդանյան – Այո, այդպես է։ Հորս հետ հեռախոսով խորհրդակցելուց […]

Ռուբենը որոշել է դատավճիռը չբողոքարկել

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճռից հետո տեղեկացնում ենք հետագա իրավական գործողությունների վերաբերյալ նրա դիրքորոշման մասին: Ռուբենը որոշել է դատավճիռը չբողոքարկել։ Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարվում պաշտպանությունից։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։ Լսումների ընթացքում կատարվողը ոչ թե դատաքննություն էր, այլ բեմականացում։ Նիստերն […]

Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 4500 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 4500 տոննա դիզելային վառելիք։ Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեղեկատվության համաձայն՝ դիզելային վառելիքի այս ծավալը Ադրբեջանից կառաքվի այսօր՝ փետրվարի 25-ին, երկաթուղով։ Ադրբեջանը նավթամթերք է սկսել մատակարարել Հայաստան անցյալ տարվա դեկտեմբերին։ Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դեկտեմբեր ամսվա առաքումները կազմել են 1210,28 տոննա Premium Euro-95 շարժիչային բենզին, որի արժեքը կազմում է 788 հազար 800 դոլար։

Ադրբեջանի իշխանությունները քանդել են Արցախի Մարտունիում գտնվող հուշահամալիրը

Ադրբեջանի օկուպացրած Արցախի Մարտունի քաղաքում քանդվել է 2007 թվականին կառուցված հուշահամալիրը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում (1941–1945) և 1990-ականների Արցախի ազատագրական պատերազմում զոհվածների հիշատակին, հայտարարել է արցախցի հասարակական գործիչ Արտակ Մկրտչյանը։ Նրա համոզմամբ՝ տարածքն ամբողջությամբ ավերվել է ադրբեջանական իշխանությունների որոշմամբ։ Մկրտչյանը միջադեպը որակել է որպես Լեռնային Ղարաբաղում հայկական հետքը, պատմությունը և հիշողությունը ջնջելու միտումնավոր […]

Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահի հետ չեն քննարկել ռեգիոնալ լարվածությանը վերաբերող հարցեր, փոխարենը հավելելով, թե  քննարկել են անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը: «Մենք չխոսեցինք սահմանային վիճակի մասին, ռեգիոնալ լարվածության մասին, ինչը նշանակում է՝ չկա օրակարգում նման հարց», – Հանրային հեռուստանկերության ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ նա նշել է, որ Վենսի […]

ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ Մունիր Սաթուրին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսը, Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներ Միրիամ Լեքսմանն ու Դան Բառնան հանդես են եկել համատեղ հայատարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանում պահվող հայ գերիիների գործերով փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանի կայացրած վճիռը՝ զգուշացնելով, որ դա կարող է վնասել Հարավային Կովկասում ձևավորվող […]

Վենսի մի հայտարարություն, որ նա արել է Ադրբեջանում, մեղմ ասած ոչ կոռեկտ է. քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Չեմ ուզում անդրադառնալ ԱՄՆ փոխնախագահ Վենսի ռեվերանսներին Ադրբեջանի ու Ալիեւի հասցեին, որոնք «անզեն աչքով» իսկ մի քանի աստիճան գերազանցում են Հայաստանում արված հայտարարությունները: Ի վերջո, այսպես ասած «ֆան-ակումբներից» դուրս, ցանկացած ողջախոհ մարդու համար ամենեւին զարմալի չէ Ադրբեջանի ստրատեգիական նշանակությունը ԱՄՆ համար, որը ամենեւին նոր չէ, որ […]

Ադրբեջանցին Սիբիրը անվանել է թյուրքական /Տեսանյութ/

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի դումայի պատգամավոր Խալիդ Թագիզադեն Սիբիրն անվանել է «թյուրքական հնագույն երկիր»: Պատգամավորի հայտարարությունը բուռն սկանդալ է առաջացրել Ռուսաստանում։ Բողոքներ են ուղարկվել իրավապահ մարմիններին, իսկ պատգամավորը ճնշման տակ ստիպված է եղել ներողություն խնդրել։ Սակայն դա չի հանգստացրել տեղի հասարակությանը։ Հիշեցնենք, որ 47-ամյա Խալիդ Բոյուկագա օղլու Թագիևը ծագումով ադրբեջանցի է, Սումգայիթից, ավարտել է Կրասնոյարսկի պետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված