12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Հայ գերիները Բաքվում ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գրություններ եմ ուղարկել մոտ 4 տասնյակ միջազգային կառույցների և իմ միջազգային գործընկերներին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պահվող հայ գերիների հարցով: Միջազգային մարդասիրական բոլոր նորմերը խախտված են այս հարցում: Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի պառլամենտի ներկայացուցիչ, ահազանգեր եմ ստանում Բաքվի բանտում պահվող պաշտոնապես հաստատված 23 հայ գերիների` […]

Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների վերաբերյալ գործի նյութերը կփոխանցվեն դատարան

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը անդրադարձել է ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործից։ «Նախաքննությունն ավարտվել է, առաջիկայում նյութերը կփոխանցվեն դատարան։ Այս քրեական գործով տուժողները շատ են»,- ասել է նա։  

Դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը կհանձնվի՞ մասնավոր ընկերությանը. ԱԳՆ-ի պատասխանը

ՀՀ արտգործնախարարությունը չի մեկնաբանում, թե արդյոք Բաքվի հետ քննարկվում է Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ապագա հաղորդակցության վերահսկողությունը մասնավոր ընկերությանը փոխանցելու հարցը: «Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ գործընթացում՝ որպես հիմք ունենալով ինքնիշխանության ու ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա կառուցված տեսլականը»,- հայտնում են գերատեսչությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։  

Ալիևը մերժեց Փաշինյանին

«Հրապարակ»-ը գրում է. Ալիեւը երեկ, ըստ էության, մերժեց Փաշինյանի առաջարկը՝ ստորագրել խաղաղության համաձայնագրի այն հոդվածները, որոնք համաձայնեցված են, մյուսների քննարկումը թողնելով ապագային։ Բայրամովը հայկական կողմին խորհուրդ տվեց ավելի լուրջ մոտենալ հարցին․ «Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարեւոր կետեր է դուրս թողել։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա եւ […]

Լողանալուց հետո 4 ադրբեջանցիները մահացել են

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից փոխանցում են, որ  չորս զինծառայող է մահացել ծծմբաջրածնային աղբյուրներում լողալուց հետո՝ «Մենք հաստատում ենք կապիտան Էմնալիև Ասիֆ Գահրաման օղլուի, պարետ Ջաբրաիլով Ֆարիդ Ֆամիլ օղլուի, երկարամյա գործող զինծառայողներ սերժանտ Սամեդով Թուրալ Մաշալլահ օղլուի և սերժանտ Շահմարլիի մարմինների հայտնաբերման փաստը, որոնք հուլիսի 30-ին Լաչինի շրջանում ոչ ծառայական ժամերին լողացել էին ծծմբաջրածնային աղբյուրում»: Ըստ տեղեկությունների՝ […]

Հայ-ադրբեջանական թեման նորից ռուսական առաջնային օրակարգում է. Իրավունք

Այն, որ Մոսկ­վան Հա­րա­վա­յին Կով­կա­սի կա­յու­նութ­յան հար­ցում սկսե­լու է տեմ­պերն ա­րա­գաց­նել, դժվար չէ նկա­տել (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=289172&l=am): Նույ­նիսկ մի փոքր ու­շա­ցում կա՝ նա­խա­գահ Ռաի­սիի մահ­վան հետ կապ­ված: Բայց ար­դեն Ի­րա­նում նոր նա­խա­գահ է ընտր­ված, մոտ ժա­մա­նակ­ներս կստանձ­նի պաշ­տո­նը, եւ գոր­ծըն­թաց­նե­րը շա­րու­նակ­վում են` նաեւ կորց­րած ժա­մա­նա­կը վե­րա­կանգ­նե­լու ի­մաս­տով: Այս­պես, Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յու­նը նա­խօ­րեին հայ­տա­րա­րեց, որ Մոսկ­վան […]

Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում. Fitch

Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս մասին հայտնում է հեղինակավոր «Fitch» վարկանիշային գործակալությունը։ Կազմակերպությունը Ադրբեջանի տնտեսության վերաբերյալ իր կանխատեսումներում անդրադարձել է նաև Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացին՝ նշելով, որ Ադրբեջանը պնդում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ, ինչը կարող է քաղաքականապես բարդ որոշում լինել Հայաստանի կառավարության համար:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի