06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Բայց ո՞վ պետք է պատասխան տա. Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի համար ամբողջ մեղքը վարորդների վրա բարդելը իշխանությունների համար ամենահեշտ արդարացումն է։

Բայց ո՞վ պետք է պատասխան տա ճանապարհների վտանգավոր հատվածների, ընդհանրապես՝ թերի վերահսկողության ու կանխարգելիչ քայլերի բացակայության համար։

Տպավորություն է, թե ուժային կառույցների գրեթե ողջ ուշադրությունն ու ռեսուրսներն ուղղված են իշխանավորների անվտանգությունն ապահովելուն, իսկ շարքային քաղաքացիների անվտանգությունը ուղղակի երկրորդ պլան է մղված։

Վթարից հետո դեպքերն արձանագրելով ու զոհերի թիվը հրապարակելով խնդիրները չեն լուծվելու, իսկ մարդկային կյանքերի անվտանգության ապահովումը, անկասկած, այս իշխանությունների կառավարման «արդյունավետության» ցուցիչներից ևս մեկն է…»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ