18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ողջ տարածաշրջանի համար․ Հասանով

Հայաստանի սպառազինության քաղաքականության շարունակումը լուրջ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասում կայունության համար։

Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բաթումիում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով։

Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանի երկրների հետ միասին լուծել տարածաշրջանային խնդիրները։

«Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա։

Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի պաշտպանության նախարարները եռակողմ հուշագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում, X-ում հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:

Փաստաթուղթը ստորագրվել է Բաթումիում երկրների պաշտպանության նախարարների 11-րդ հանդիպման արդյունքներով։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ