Վերացրել են եւ վերացնում են հայկական հետքերը

Նախիջեւանի տարածքում հայկական հուշարձաններ այլեւս գոյություն չունեն` բացառությամբ ուրարտական արժեքավոր սեպագրի: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում ուղիղ ինը տարի առաջ, 2014թ.-ին հայտարարել էր հայագետ-նախիջեւանագետ Արգամ Այվազյանը: Նա լրագրողներին ներկայացրել էր Նախիջեւանում հայտնաբերված ուրարտական սեպագրերի մասին պատմող իր աշխատությունը` “Աժդանական կամ Վիշապասար”: Հայագետը գիտական աշխատանքից բացի նաեւ գրական աշխատություն էր ներկայացրել, աշխատությունում հրատարակվել են 100-ի հասնող […]