01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Պատմությունը չեք կարող կեղծել․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հերիք իջնեք լակոտների մակարդակի, ամոթ է:

Սիրտս ցավում է, հոգիս ալեկոծվում, 30-ամյա մեր պետականության ճանապարհին անթիվ են եղել խութերը, նենգությունները, դժվարությունները։ Բայց հաղթահարել ենք, հաղթել ենք, Արցախ ենք ազատագրել, պետություն ու բանակ ենք ստեղծել, միջազգային հարթակներում եղել ենք արժանապատիվ և հարգված։ Հիմա դարձել ենք անդեմ, անազգ, անհիշողություն և անարժանապատիվ մի բան։

Էս նախաբանը կարող էի և չգրել, բայց հենց սա է պատճառը, որ որոշեցի անդրադառնալ երեկվանից սոցցանցերը հեղեղած լկտի, կեղտոտ գրառումներին, փնթի և անբարո հարձակումներին, որ ուղղված են ՀՀԿ-ի և նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։ Եվ՝ ովքե՞ր են «գրողները», և ովքե՞ր են «կարծիք» հայտնողները, ովքեր են իրենց մեծ «բանիկի» տեղ դրել և մտածել են, թե կարող են խոսել Սերժ Սարգսյանի և Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին, ինչ դուրսպրծուկներ են, որ մտածել են, թե կարող են խոսել Սերժ Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի ընկերության, մտերմության, անցած ճանապարհի մասին։

Սրանք չեն մեղավոր, սրանք բութ գործիք են, սրանց «զակազ» տվողներն են մեղավոր, որ այդպես էլ չհասկացան, որ գնում են անազնիվ ճանապարհով՝ իրենց երբեմնի ընկերների դեմ ամեն անարժանի բերանը լեզու դնելով, ստեր տարածելով։ Չհասկացան, որ էս եղկելի վարքով սևացնում, նսեմացնում են մեր պետության 30- ամյա հաղթական ու հերոսական ընթացքը, էս նորաթուխ լակոտներին, էս գյորմամիշ հղփացածներին «հարձակում» հրամանը տալով իրենք իրենց են փչացնում և ոչնչացնում նաև իրենց անցած ճանապարհը։ Ախր մութ չի, ամեն բան պարզ ու տեսանելի է, և հենց դուք եք մեղավորն ու պատասխանատուն, որ սրանք դեռ իշխում են մեր երկրում, փոխանակ սրանց դեմ պայքարեք, էլի Սերժ Սարգսյանի դեմ եք պայքարում։

Հա, սիրտս ցավում է, հոգիս ալեկոծվում, որովհետև իմ պետության, մեր երիտասարդության հաղթանակների և հպարտության ժամանակները թույն-թարախ շնչող-արտաշնչողները փորձում են դարձնել ոչինչ։ Վաղուց ժամանակն էր տարանջատվել թրքահպատակներից, մի քիչ տղամարդկություն ունենալ և դեն նետել թույնը ու հասկանալ, որ էսօրվաններին՝ այսպես «ծառայություն» մատուցելով, կտրում են էն ճյուղը, որի վրա նաև իրենք են նստած։

Հ․Գ․ Պատիվ եմ ունեցել անձամբ տեսնել, լրագրողական գործի բերումով շփվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ, էն տարիներից, նաև Սերժ Սարգսյանի հետ, տեսել, ներկա եմ եղել նրանց ընկերական, աշխատանքային հարաբերություններին, լսել եմ Սպարապետի խոսքը Սերժ Սարգսյանի և Սերժ Սարգսյանի խոսքը Սպարապետի մասին, հիացել եմ նրանց ընկերությամբ և կատարած գործերով։

Պատմությունը չեք կարող կեղծել, իրականությունը չեք կարող աղավաղել։

Ու էսօր, երբ հոգով կեղտոտ և կեղտոտված մարդիկ վայրահաչում են, ուզում եմ նրանց, կներեք բառի համար, «քսի տվողներին» ասել՝ հիշեք ձեր անցյալը, ախր դա նաև ձեր անցած ճանապարհն է, մի իջեք լակոտների մակարդակի»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ