22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունը էսկալացնելու լեգիտիմության նպատակով․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակի հարցազրույցն «Արմենպրես» լրատվական գործակալությանը, որում նշվում է․

«- Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է նաև, թե Հայաստանը համաշխարհային առաջնորդներին ուղղված քարոզչություն է տանում՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին չմասնակցելու ուղղությամբ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ հոկտեմբերի 4-ի իմ մեկնաբանության մեջ բարձրացված հարցերին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը որևէ կերպ չի արձագանքել: Այդ հարցերը հետևյալն էին. արդյո՞ք Ադրբեջանը ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, արդյո՞ք հրաժարվում է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք հրաժարվում է խաղաղության օրակարգից:

Պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը, համաձայնեցված հոդվածները ներառող Խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկները մերժելը հայաստանյան և միջազգային շատ փորձագետների ստիպում են եզրակացնել, որ Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունն առաջիկայում էսկալացնելու լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համար: Նման վերլուծությունների թիվն ընդ որում, գնալով շատանում է:

Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ նման հեռանկարը բացառելու համար անհրաժեշտ է COP-29-ից առաջ ստորագրել Խաղաղության պայմանագրի համաձայնեցված բովանդակությունը, այլապես առանց դրա Բաքու մեկնող առաջնորդները կարող են ակամա դառնալ պատերազմի հրձիգներ: Հայաստանն էլ իր հերթին ասում է, որ պատրաստ է մինչև COP-29 խաղաղության պայմանագիր ստորագրելու տրամաբանությանը:

Ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել է COP-29-ը Բաքվում անցկացնելու որոշումը՝ որպես կողմերի միջև վստահության և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործիք, և չէինք ցանկանա, որ այն հակառակ նպատակով օգտագործվեր»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ