06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՄՆ նախագահի կուսակցությունը նույնպես կորցրել է տեղեր. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՄՆ գործող նախագահի քաղաքական ճամբարի պարտությունը Կոնգրեսի երկու պալատների միջանկյալ ընտրություններում ավելի շուտ պատմական օրինաչափություն է, քան բացառություն։

Ընտրողներն, ըստ էության, գնահատում են նախագահի պաշտոնավարման առաջին երկու տարիների արդյունքները, և այդ ժամանակ արդեն կուտակվում են հիասթափությունն ու դժգոհությունը նրա գործունեությունից։

ԱՄՆ-ում կայացած վերջին (1946-2022թթ) 20 միջանկյալ ընտրություններից 18-ի արդյունքում, նախագահի կուսակցությունը կորցրել է տեղեր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, որի ամբողջ կազմը վերընտրվում է։ Իսկ 7 միջանկյալ ընտրությունների դեպքում վերահսկողությունը Պալատի նկատմամբ անցել է ընդդիմությանը։

Ինչ վերաբերում է Սենատին, այստեղ վերընտրվում է կազմի միայն մեկ երրորդը, ուստի օրինաչափությունն այդքան ընդգծված չէ։ Այնուամենայնիվ, վերջին 20 ընտրություններից 13-ի դեպքում ԱՄՆ նախագահի կուսակցությունը նույնպես կորցրել է տեղեր, իսկ 6 ընտրություններ ավարտվել են ընդդիմության հաղթանակով ու Սենատում մեծամասնություն վերցնելով»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ