12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Իշխանությունը թաքցնում է քարտեզները, որովհետեւ թաքցնելու բան ունի. Հրապարակ

Սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի հետ զրուցել ենք ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցած սահմանի եւ քարտեզների մասին։ Նա բացառիկ մանրամասներ ու փաստական տվյալներ է ներկայացնում։ – Տավուշի գործընթացի ժամանակ հայտարարվեց, որ հիմքը 1976 թ. քարտեզն է: Մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի ԽՍՀ-ների միջեւ սահմանները ճշգրտվել են, եւ 1988 թ. հունվարի 12-ի […]

Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացանում. հրաժարկան կլինի. Հրապարակ

«Սրբազան շարժում» տելեգրամյան ալիքը երեկ գրեց, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում նոր պահանջներ են ներկայացված․ որ Հայաստանը հրաժարվի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից: Խոսքը վերաբերում է արցախահայության դեմ Ադրբեջանի իրականացրած խտրականությանը եւ էթնիկ զտումներին, Բաքվում պահվող հայ գերիների մասին ՀՀ բողոքներին, ՀՀ օկուպացված տարածքներն ազատելու պահանջներին: Ըստ աղբյուրի՝ Փաշինյանի կառավարությունը […]

Հաշված օրեր են մնացել. Հրապարակ

Հաշված օրեր են մնացել, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեն սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը: Ըստ պայմանավորվածության՝ այն պետք է ստորագրվի հուլիսի 1-ին, որը կամրագրի, թե ինչ սկզբունքների հիման վրա եւ որտեղից են սկսելու սահմանազատումը: Սկսելու, քանի որ Տավուշում ոչ թե սահմանազատում է եղել, այլապես դա կարվեր կանոնակարգը հաստատելուց հետո, այլ՝ […]

Լալազարի կամուրջը

Կառուցվել է 1867 թվականին, օգտագործվել մինչև 2020 թվականի հոկտեմբերը։ Լալազարի կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ Որոտան գետի ստորին հոսանքի վրա՝ Անդոկաբերդ գյուղի մոտ։ Այս հատվածում գետն ավելի շատ հայտնի է Բարգուշատ անվամբ։ Կամրջի շինարարությունն անհրաժեշտ էր դարձել Սյունիքի՝ 19-րդ դարի խոշորագույն Խնձորեսկ գյուղից և այլ բնակավայրերից արդյունաբերական Կապան, Մեղրի, Նախիջևան և ավելի հարավ […]

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Արցախի պատանդառված ղեկավարներին

Հունիսին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Բաքվի կողմից առևանգված և ապօրինի պահվող Արցախի ղեկավարներին: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը ընտանիքների հետ։ ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ տեսակցությունների […]

Մեծ Թաղեր, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Մեծ Թաղեր գյուղի կենտրոնական մասում։ Ըստ եկեղեցու մուտքի բարավորի արձանագրության՝ այն կառուցվել է 1846 թվականին․ «Սուրբ Ամենափրկչի եկեղեցի Թաղլար գեղջ կառուցեալ ի թվականն  փրկչական 1846 և Ազգային ՌՄՂԵ»։ Սակայն հայտնի է, որ 1841 թվականի մարտի 24-ին հոգևոր իշխանությանն ուղղված մի նամակում գյուղացիները խնդրում են թույլատրել հին եկեղեցու տեղում վերակառուցել նորը․ […]

1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու Երեւանի առաջարկին Բաքուն չի արձագանքել․ ՀՀ ԱԳՆ

Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման […]

Բաքվի բարբարոսական վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է հերթական նոր պահանջի և նախապայմանի

«Բաքվի բարբարոսսկան վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է հերթական նոր պահանջի և նախապայմանի՝ ընդ որում, ավելի լկտի և հանդուգն»,- նման կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Անիմաստ պատրանքը, թե թշնամու հետ հնարավոր է իրական խաղաղություն, մեր պետությունը ստորացուցիչ ստրկացման և կործանման տանող ուղիղ ճանապարհ է։ Հակառակ ուղին մեկն է՝ Հայաստանի խելամիտ համատարած ռազմականացումը և պետություն-ամրոցի […]

Փաշինյանը կմեկնի Ադրբեջան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Ադրբեջան: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնում է լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն: Նիկոլ Փաշինյանը Բաքվում մասնակցելու է ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովին։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի