22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գործ ունենք ուղիղ շանտաժի հետ: Իշխանավորները խոր կասկածներ ունեն

Փաստի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի գործողությունները՝ կապված, այսպես կոչված, սահմանազատման և, ընդհանրապես, Ադրբեջանի բոլոր պահանջները լուռումունջ կատարելու հետ, մեղմ ասած, մեծ հարցեր են առաջացրել ոչ միայն հասարակության գերակշիռ մեծամասնության, այլև հենց Փաշինյանի թիմակիցների շրջանում: Քպականները գնալով ավելի հաճախակի են թե՛ իրենց նեղ շրջապատում, թե՛ միմյանց հետ զրույցներում կասկածներ հայտնում տեղի ունեցող գործընթացների առումով:

Նրանք ևս նշում են, որ փաստացի գործ ունենք ոչ թե իրական սահմանազատման կամ սահմանագծման, այլ բացառապես միակողմանի զիջումների հետ: Նրանք  տարակուսում են, որ Փաշինյանն իրենց ի սկզբանե այլ բան է ասել, հիմա լրիվ այլ բան է անում, այդ թվում՝ համապատասխան երկկողմանի հանձնաժողովի աշխատանքների, որոշումները ԱԺ-ի միջոցով կայացնելու և այլ թեմաների առումով:

Քպականների շրջանում լուրջ կասկածներ կան նաև այն առումով, թե ինչո՞ւ հանկարծ հրապարակ նետվեց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցի թեման, ինչո՞ւ այդ հարցազրույցն այդպես էլ Ադրբեջանը չհրապարակեց: Նրանք անհանգստանում են, որ գուցե ճիշտ են այն մտավախությունները, թե այս պարագայում գործ ունենք ուղիղ շանտաժի հետ, այսինքն՝ Փաշինյանը լուռումունջ կատարում է Ադրբեջանի պահանջները, որ ինչ-ինչ տեղեկություններ ջրի երես դուրս չգան:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ