15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լալազարի կամուրջը

Կառուցվել է 1867 թվականին, օգտագործվել մինչև 2020 թվականի հոկտեմբերը։

Լալազարի կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ Որոտան գետի ստորին հոսանքի վրա՝ Անդոկաբերդ գյուղի մոտ։

Այս հատվածում գետն ավելի շատ հայտնի է Բարգուշատ անվամբ։

Կամրջի շինարարությունն անհրաժեշտ էր դարձել Սյունիքի՝ 19-րդ դարի խոշորագույն Խնձորեսկ գյուղից և այլ բնակավայրերից արդյունաբերական Կապան,

Մեղրի, Նախիջևան և ավելի հարավ ընկած Պարսկաստանի բնակավայրեր տեղաշարժվելու համար։

Հատկապես գարնան ամիսներին Որոտանի վարարումները անհնարին էին դարձնում Սյունիքի հարավային և հյուսիսային շրջանների միջև կապը։

Կամրջի կառուցման մտահղացումը և շինարարական ծախսերը հոգացել է խնձորեսկցի Հովակիմ Լալազարյանը, իսկ հետագա նորոգումը կատարել է որդին՝ Սիմոնը։

Վերանորոգությանը վերաբերող Սիմոն Լալազարյանի շինարարական արձանագրությունը, որն ագուցված է կամրջի ձախ խելին, խորհրդային տարիներին

ադրբեջանցիների կողմից միտումնավոր ջնջվել է։

Շրջանաձև քարի մեջ ընդգրկված տասը տողանոց արձանագրությունից այսօր ընթեռնելի են միայն կառույցի հիմնադրման 1867 և վերանորոգության սկզբի 1900 տարեթվերը։

Արձանագրության ավերման նպատակը միանշանակ հայկական պատկանելության հերքումն էր։

Կամրջի կառուցման և վերանորոգման մասին տեղեկություններ են պահպանվել ժամանակի մամուլում։

1902թ․ «Մշակ» թերթում տպագրված հոդվածում մանրամասն պատմվում է կամրջի մասին․

«Խնծորէսկ գիւաղացի Յովակիմ Լալազարեանցի՝ 1860-ական թուականներին Բարգիւշատ գետի վրա կառուցած քարէ կամուրջը քայքայված էր, անպէտքացած։

Այժմ նա վերանորոգված է եւ արդէն համարեա պատրաստ է։

Վերանորոգողը հանգուցեալի որդի Սիմէօնն է, նրա ծախսով ճիշտ տարի ու կէս է, ինչ աշխատանքներ էին կատարվում կամուրջի վերանորոգութեան վրա։

Ինքը՝ Սիմէոն Լալազարեանցը, անձամբ հսկում էր այդ գործի վրա»։

Կամուրջը կազմված է երկու անհավասար կամարակապ թռիչքներից, որոնց անցուղու առանցքը բեկված է գետի հոսքի ուղղությամբ,

ինչն առավել դիմակայունություն է հաղորդել կառույցին գետի վարարումների ժամանակ։

Կամուրջը նախատեսված է եղել սայլակառքերի և հետիոտնի համար։

Կառուցված է սրբատաշ, կոպտատաշ քարերով և կրաշաղախով։

Կամարները և եզրաքարերը սրբատաշ բազալտից են։

Անցուղու եզրերը պաշտպանված են գրեթե 1 մ լայնությամբ քարաշեն բազրիքներով։

Ջրահեռացման նպատակով բազրիքների պատերից դեպի գետն են դուրս գալիս բազալտից կերտված ակոսավոր ջրհորդաններ։

Կամրջի ընդհանուր երկարությունը 54 մ է, բարձրությունը՝ 9,1 մ։

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ուսումնասիրել է Լալազարի կամուրջը, որը տեղ է գտել հեղինակի «Արցախի կամուրջները» գրքում։

Կամրջի զույգ թռիչքներն ունեն 13,84 և 12,66 մետր երկարություն

Կամուրջը կարևոր տնտեսական և ռազմավարական նշանակություն է ունեցել ոչ միայն Խնձորեսկի, այլև Սյունիքի և Արցախի բնակավայրերի միջև կապն ապահովելու համար։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ