Խնձրիստան գյուղի Մելիքի կամուրջը

Մելիքի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի հարավ-արևմտյան մասով հոսող սեզոնային գետակի վրա։
2023 թվականի սեպտեմբերից գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից:
Կամուրջը կառուցվել է 18-դարի կեսերին Խաչենի մելիք Միրզախանի կողմից, ով մինչև մելիք նշանակվելը եղել է Խնձրիստան գյուղի տանուտերը։
Միաթռիչք կամուրջ է, կառուցված անմշակ քարով և կրաշաղախով։
Թռիչքի երկարությունը 5,15 մետր է, անցուղու լայնությունը՝ 4,80 մետր, բարձրությունը ջրի մակարդակից 7,80 մետր։
Խորհրդային տարիներին անցուղին լայնացվել է 130 սմ-ով՝ այն հարմարեցնելով ավտոմոբիլային երթևեկությանը :
Կամուրջը գործել է մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիսը:
Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org