09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ալիևին կացին են նվիրել. /Տեսանյութ/

Հունվարի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։ Բանակցությունների ավարտին Հուլուսի Աքարն Ալիևին նվիրել է հիշարժան նվեր՝ մարտական կացին՝ սառը զենք, որն օգտագործվում էր հին ժամանակներում թյուրք ռազմիկների կողմից։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Բնակատեղի ‹‹Գյավուր Ղալա››

Գյավուրկալա (բառացի` անհավատների բերդ), գտնվում է Հայկաջուր գյուղից արևելք, զբաղեցնում է մոտ 3 հա տարածություն: 1950-70 ական թվականներին հնավայրում պեղումներ են կատարել ադրբեջանցի մասնագետները: Ուսումնասիրման աշխատանքների ընթացքում ի հայտ են բերվել եկեղեցու հիմքերը, գերեզմանոց, արձանագիր տապանաքար և այլն: Եկեղեցին բազիլիկ հորինվածքով շինություն է՝ 11,95 x 5,25 մ արտաքին չափերով՝ կառուցված կրաքարով և կրաշախաղախով: Հատակը պատված […]

Ընդդիմադիր գործիչը հանկարծ անհետացել է. /Տեսանյութ/

Օրեր առաջ անհետացել է ադրբեջանցի բլոգեր Արզու Սայադօղլուն․ նրա ընտանիքն արդեն երրորդ օրն է՝ չի կարողանում կապ հաստատել նրա հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա անհետացման մասին ահազանգել են իրավապաշտպանները։ Արզու Սայադօղլուն ընդդիմադիր գործիչ է, որը պարբերաբար քննադատում է Ադրբեջանի իշխանություններին։ Մանրամասներրը՝ կից տեսանյութում:

Խաչքար <<Քարագլուխ>>

Քարագլուխ գյուղի բռնազավթումից առաջ ուսումնասիրման որոշակի աշխատանքներ են կատարել գյուղի տարածքում և հայտնաբերել մի հին գերեզմանոց, որը թվագրվում էր 11-17-րդ դարեր, և որը գրանցված չէր պետական ցուցակներում։ Գերեզմանոցում առկա տապանաքարերի մի մասը խաչքարեր էին, որոնցից մեկը ստորև ներկայացնում ենք։ Խաչքարը տեղահանված էր, աչքի էր ընկնում բավականին մեծ չափերով(170×50×20սմ): Կերտված է կրաքարից, արտաքուստ՝ բաց դարչնագույն, մոխրագույն […]

Բաքվում զոհերի թիվը հասել է 6-ի. /Տեսանյութ/

Բաքվի կահույքի արտադրամասում որոտացած հզոր պայթյունի հետևանքով արդեն հայտնաբերվել է 6 հոգու դի: Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր պայթյունի և դրան հաջորդած հրդեհի ամսին, որի հետևանքով տուժել է 24 մարդ։ Փրկարարնեերը շարունակում են իրենց որոնողական գործողությունները: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Բաքուն կրակի բոցերի մեջ. /Տեսանյութ/

Բաքվի Բինաղադինյան շրջանի արտադրամասում հզոր պայթյուն է որոտացել: Կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի վայր է ժամանել շտապօգնության 19 մեքենա: Վերջին տվյալներով՝ տուժել է 24 մարդ, զոհվել են 2 հոգի: Հրդեհից տուժած 10 մարդ հոսպիտալացվել է Կլինիկական բուժկենտրոն։ 14 մարդ տարբեր այրվածքներով տեղափոխվել է Այրվածքների կենտրոն։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ադրբեջանում նոր պաշտոնանկություն է տեղի ունեցել. /Տեսանյութ/

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանմցմաբ՝ հեռացրել են պաշտպանության նախարարի տեղակալին: Նրա փոխարեն Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ նշանակվել է գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը։ Հիշեցնենք, որ պաշտոնանկ արված փոխնախարարը գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիեւն է, ով տեղափոխվել է պահեստազոր։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Որևէ մեկդ երբևէ լսել եք, որ Ալիևն ընդունի, կամ գոնե հիշատակի, որ ՀՀ տարածքը 29,800 քառ․ կմ է

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գարսենյակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Հ1-ի եթերում Արմեն Գրիգորյանն ասում է Ալմա Աթայի հռչակագիրը նշանակում է, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29,800 քառ կմ տարածքը։ Ադրբեջանական զորքերի Ջերմուկում, Վարդենիսում, Սյունիքում գտնվելը փաստում է, որ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ 29,800 քառ կմ տարածքը։ Հենց այսպես՝ […]

Ալիևի ամանորյա ուղերձը լեցուն է հայատյաց արտահայտություններով. խաղաղության մասին հիշատակում չկա

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի՝ տարեմուտի բարբաջանքում գեթ մեկ անգամ չի օգտագործվել «խաղաղություն» բառը, մինչդեռ նույն այդ բարբաջանքը լեփ-լեցուն է հայերիս հանդեպ մարդատյաց, վիրավորական և սպառնալից հռետորաբանությամբ ու արտահայտություններով։ Սա է բարբարոսների իրական դեմքը՝ նույն այն բարբարոսների, որոնց երկդիմի քարոզչամեքենան մեղադրում է ինձ, դիցուք, վրեժի մասին խոսելու մեջ, […]

Երեւանի եւ Բաքվի միջեւ իրական խաղաղության պայմանագրի հասնելու միայն մեկ ճանապարհ կա

Երևանի և Բաքվի միջև իրական խաղաղության պայմանագրի հասնելու միակ ճանապարհը Հայաստանի ռազմական հզորացումն է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարսելի Աբովյան վարժարանի վարիչ, գրող Կարեն Խուրշուդյանը։ Նա վստահ է, որ քանի դեռ Հայաստանը զինված չէ, քանի դեռ նրա հնարավորությունները չեն հավասարվել Ադրբեջանի հնարավորություններին՝ հաշվի առնելով Թուրքիայի օգնությունը, Բաքուն միշտ իր խաղը կխաղա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի