04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը երկրի խորքից տանկային զորաշարժ է սկսել դեպի Հայաստանի կողմ

Մերձավոր Արևելքի (Իսրայել, Պաղեստին, Սիրիա, Լիբանան, …) և Հայկական Լեռնաշխարհի (Հայաստան, Արցախ, Նախիջևան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Իրան) աշխարհաքաղաքական ճակատագրերը խիստ փոխկապակցված են։ Մեկի խնդիրներն ու հակամարտությունները ուղիղ ազդեցություն են ունենում մյուսի վրա։

Օրինակ, Իսրայելը և Ադրբեջանը սերտ ռազմական գործընկերներ են և իրենց գործողությունները համաձայնեցնում են։ Իրանը պատրաստվում է ապրիլի 12-ին բալիստիկ ու թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակվել Իսրայելի պետական, դիվանագիտական ու ռազմավարական օբյեկտների վրա։

Այդ ֆոնին ապրիլի 10-ի ուշ երեկոյան Ադրբեջանը երկրի խորքից տանկային զորաշարժ է սկսել դեպի Հայաստանի կողմ։ Թեպետ առաջնագծում այս պահին հանգիստ է, բայց պետք է տեսնել ոչ միայն աչքի առաջ երևացողը, այլև այն, ինչ դեռ չի երևում։

Ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական դիվանագիտական պատվիրակությունները լքել են Իսրայելը։ Այս մասին գրում է Նաիրի Հոխիկյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ