12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Սերժ Սարգսյանը չընդունեց առաջարկը: Լուկաշենկոն կրկին հիշել է զրույցը , երբ Ալիեւը 5 միլիարդ դոլար էր առաջարկում /Տեսանյութ/

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության սրացում չէր լինի, եթե կողմերը ժամանակին լսեին իր խորհուրդները և ձեռնարկեին անհրաժեշտ միջոցներ։ «Այո, մենք ինչ-որ տեղ սխալներ թույլ տվեցինք։ Այո, ինչ-որ տեղ չստացվեց՝ Հայաստանում, Ադրբեջանում։ Եկեք դա շտկենք»,- ասել է նա։ Լուկաշենկոն նշել է, որ տեղի ունեցածում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղք չունի։ Նրա խոսքով՝ […]

Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ շուքով լուսաբանում էին գործընթացը, իսկ հայկականը անգամ սահման չեն գնացել.Ժողովուրդ

Դեկտեմբերի 13-ին Ղազախ-Իջեւան սահմանին Հայաստանն ու Ադրբեջանը գերիների փոխանակում իրականացրին: Ադրբեջանը վերադարձրեց 32 հայի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցու։ Գերիների վերադարձի գործընթացից հետո համացանցում եւ հանրության շրջանում բուռն քննարկվեց նաեւ այն, որ սահմանին գերիների փոխանակումն իրականացնելու գործընթացը լուսաբանում էին միայն ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ հայկական ԶԼՄ-ներն այնտեղ չէին: Մինչ ադրբեջանական պետական լրատվամիջոցները մեծ շուքով լուսաբանում էին գործընթացը, […]

Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի Բաքու-Երևան բանակցությունների արդյունքներով. Ֆիդան

Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունների արդյունքներով. այս մասին Բաքում մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը: «Հիմա Հարավային Կովկասում խաղաղության և զարգացման ժամանակն է։ Անկարան միշտ աջակցել է երկու երկրի միջև խաղաղության բանակցություններին։ Մենք ավելի քան երբևէ մոտ ենք տարածաշրջանում խաղաղությանը։ Եթե Ադրբեջանը և […]

Ողջունում ենք Թուրքիայի դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում․ Պետդեպ

Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Այս թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մասն է: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերն այս հակամարտության կարգավորման հարցում: Մենք համաձայն ենք […]

Հայի արյուն թափած եւ տեսարանը նկարահանած մարդասպանին Բաքվում դիմավորել են ինչպես հերոսի

Լրագրող Լինդսի Սնելը X սոցցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակմանը՝ գրելով, որ Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են որպես հերոսի։ «Հուսեյն Ախունդովին, ով Հայաստանի սահմանը հատել էր և սպանել հայ քաղաքացիական անձի, ապա իր զոհի հեռախոսում տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսագրությունը, Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի»,-գրել է նա։ […]

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին յուրաքանչյուր գործով վճարել 40 հազարական եվրո.Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը րոպեներ առաջ հրապարակել է 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։ Եվրադատարանը ճանաչել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները: ՄԻԵԴ-ը […]

Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակման գործընթացը /ֆոտո/

Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Քիչ անց կողմերի ներկայացուցիչները կժամանեն այդ հատված։ Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։ […]

Կգան հատուկ պատրաստված մարդիկ՝ հատուկ նպատակներով, այդ ժամանակ էլ կմտնեն Ադրբեջանի եւ Թուրքիայի զորքերը

Իլհամ Ալիևը, Euronews-ին տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանում հայկական փոքրամասնության և Հայաստանում ադրբեջանական փոքրամասնության թեմային, նշել է, որ խաղաղության պայմանագրում ամեն ինչ պետք է փոխադարձ լինի։Եվ ասել է, որ եթե Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցը ներառվի, ապա՝ «եկեք ներառենք 30 տարի առաջ Հայաստանից վտարված ադրբեջանական փոքրամասնության հարցը»։ Ի՞նչ վտանգների առաջ կկանգնի ՀՀ-ն, եթե սա իրականանա, և ի՞նչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի