23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը չընդունեց առաջարկը: Լուկաշենկոն կրկին հիշել է զրույցը , երբ Ալիեւը 5 միլիարդ դոլար էր առաջարկում /Տեսանյութ/

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության սրացում չէր լինի, եթե կողմերը ժամանակին լսեին իր խորհուրդները և ձեռնարկեին անհրաժեշտ միջոցներ։

«Այո, մենք ինչ-որ տեղ սխալներ թույլ տվեցինք։ Այո, ինչ-որ տեղ չստացվեց՝ Հայաստանում, Ադրբեջանում։ Եկեք դա շտկենք»,- ասել է նա։
Լուկաշենկոն նշել է, որ տեղի ունեցածում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղք չունի։ Նրա խոսքով՝ նա «ժառանգել» է ստեղծված իրավիճակը։ Բելառուսի նախագահը հիշել է իր զրույցը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ, երբ վերջինս 5 միլիարդ դոլար էր առաջարկում հինգ շրջանների դիմաց, սակայն հայկական պետության ղեկավարը չընդունեց նրա առաջարկը։

«Եթե գնային, այս պատերազմն սկսելու պատճառ էլ չէր լինի, ամեն ինչ կպայմանավորվեին։ Ինչո՞ւ այն ժամանակ չարեցին։ Չարեցին՝ ստացան։ Ի՞նչ… Հայաստանի համար ավելի լավ եղա՞վ։ Ո՛չ։ Ադրբեջանի համար էլ հեշտ չէ»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ