Ադրբեջանում գերեվարված 80 ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ քայլ չի արվում /Տեսանյութ/
Այսօր տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համանախագահների` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի նրա պաշտոնակից Շահին Մուստաֆաեւի հանդիպումը, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել անցած շաբաթ։ Հանդիպումը տեղի է ունենալու Իջեւանի ու Ղազախի սահմանի հատվածում։ Տեղեկություններ կան, որ արդեն մի քանի օր է՝ ԱԱԾ աշխատակիցները հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տանում Տավուշում: […]
2023 թվականի 11 ամիսների ընթացքում Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտի անդառնալի կորուստը կազմել է 258 մարդ։ Ռազմական հետազոտությունների կասպիական ինստիտուտի (CDSI) հաղորդմամբ՝ մարտական պայմաններում զոհվել է 212 մարդ: Միաժամանակ, հայկական կողմից կրակոցներից մահացել է 208 զինվոր, եւս չորսը՝ ականների պայթելու հետևանքով։ Ոչ մարտական կորուստների թիվը կազմել է 46, այդ թվում՝ ութը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարների […]
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հաղորդել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել աջակցել Ադրբեջանին` Ղարաբաղն ազատագրելու համար, եթե ցանկանում է ստանալ F-16 կործանիչները: Մինչդեռ Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող բանակցությունները խաղաղության համաձայնագրի հանգեցնեն։ Նա նշել է, որ «եթե Հայաստանը հրաժարվի ապակառուցողական քայլերից, «3+3» համագործակցության […]
Վերջերս Փաշինյանի մամուլի ասուլիսներն ու հարցազրույցները, ինչպես նաեւ ԱԺ-ում ելույթները աշխատում եմ բաց չթողնել, որ հասկանամ` ինչ նոր աղետ է սպասվում նրա արկածախնդիր եւ ապաշնորհ դիվանագիտությունից: Դատարկախոսություններ, ներքաղաքական դաշտի պիտակավորում, մեղավորների նշանակում՝ առանց որեւէ իրավական հիմքի եւ իրական մեղավորներին պատժելու քաղաքական կամքի. փաստորեն տարիներ առաջ մեկնարկած «որսը» ավարտվում է բանակի 5-րդ շարասյան դատարկ մատնանշմամբ: Նա […]
Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 26-ին Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերը մեկնել է Ադրբեջան: Թուրք նախարարի այցի նպատակը Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ ձևաչափով պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելն է: Օդանավակայանում Յաշար Գյուլերին դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը մեջբերել է Բրիտանիայի պետնախարար Լեո Դոկերթի խոսքերը. «Առանց Ադրբեջան Եվրոպայում չի լինի խաղաղություն և անվտանգություն»։ Գեղամյանը եզրակացրել է, որ բրիտանական քաղաքականությունը մեր տարածաշրջանում առավել հստակներից է՝ աներկբա պրոթուրքական
Նախիջեւանի տարածքում հայկական հուշարձաններ այլեւս գոյություն չունեն` բացառությամբ ուրարտական արժեքավոր սեպագրի: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում ուղիղ ինը տարի առաջ, 2014թ.-ին հայտարարել էր հայագետ-նախիջեւանագետ Արգամ Այվազյանը: Նա լրագրողներին ներկայացրել էր Նախիջեւանում հայտնաբերված ուրարտական սեպագրերի մասին պատմող իր աշխատությունը` “Աժդանական կամ Վիշապասար”: Հայագետը գիտական աշխատանքից բացի նաեւ գրական աշխատություն էր ներկայացրել, աշխատությունում հրատարակվել են 100-ի հասնող […]
Մինչ Հայաստանում ոմանք վախենում են գրել կամ արտաբերել պատմական և ներկայիս լեգիտիմության առումով անխոցելի Արցախ հինավուրց հայկական տեղանունը, Հայաստանից բռնազավթված Նախիջևանում Բաքվի բարբարոսկան վարչախմբի պետական մարմինները ոչ միայն չեն խորշում Հայաստանի Հանրապետության տարածքը կոչել պատմությանը և արդիականությանն անհայտ ամբողջովին կեղծ ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքով, այլ նաև այսօր պաշտոնապես մեկնարկ են տալիս, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» […]
Օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ռոտացիան ավարտվում է, եւ թարմացված կոնտինգենտը վերադառնում է Լեռնային Ղարաբաղ` իր առջեւ դրված առաջադրանքներն իրականացնելու։ Թե ինչ են անելու ռուս խաղաղապահներն Արցախում, որտեղ չկա արցախահայություն, որի պաշտպանությանն էին կոչված նրանք, պարզ չէ։ Ռուս-ադրբեջանական առեւտրի շրջանակներում ինչ-որ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2020-ին Արցախ […]




























