23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շոկ. Հայաստանը տեղեկացվել է Արցախի դեմ Ադրբեջանի զանգվածային ռազմական ագրեսիայի մասին

Հայաստանը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված «հակաահաբեկչական միջոցառումների» (Ադրբեջանի զանգվածային ռազմական ագրեսիա Արցախի դեմ-Խմբ.) մասին, որոնք ձեռնարկվել են «Ադրբեջանի տարածքից» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի կողմից իր զինված ուժերը դուրս չբերելու ֆոնին. այս մասին Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա ընդգծել է, որ «Ղարաբաղից հայ բնակչության հեռանալու պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրա է»:

«Այս գործընթացի ընթացքում (Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը Հայաստան-Խմբ.) որևէ քաղաքացիական անձի նկատմամբ բռնության ոչ մի դեպք չի գրանցվել, ինչը, ի թիվս այլ հարցերի, հաստատել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հայ բնակչությունը լքել է «մեր տարածքը», դրա պատասխանատվությունը կրում են Հայաստանի իշխանություններն ու «նրանց կողմից վերահսկվող անջատողական ռեժիմը» (չակերտները՝ Tert.am)»,- Բայրամովի խոսքերն է մեջբերում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ