23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանն ու Արցախը մուսուլմանական աշխարհի սրտում դարպաս են. Տեր-Գրիգորյանց

2018 թ-ին իշխանության եկած ուժը ոչնչացրեց բանակի մարտունակությունը, իսկ երբ պատերազմը սկսվեց, սկսեցին կամավորներ կանչել, ո՞վ է նման բան տեսել։ Իմ ստեղծածի կեսը ոչնչացվել է մինչ 44-օրյա պատերազմը, մնացածը հեռացվել է. հարց է առաջանում` ինչո՞ւ: Այս մասին MediaHub-ի հետ հարցազրույցում ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

– Ինչպե՞ս եք գնահատում ներկա իրավիճակը, ի՞նչ մարտահրավերների առջեւ է կանգնած Հայաստանը։
-Բանակը, որ մենք ստեղծել էինք, ազատագրել է ողջ Հայաստանը, ոչ միայն Ղարաբաղը, այլև Զանգեզուրն ու Երևանը, որովհետև հակառակորդի ցանկությունները Ղարաբաղով չէին ավարտվում և սահմանափակվում: Նա ուզում էր ոչ միայն Ղարաբաղում հայոց ցեղասպանություն իրականացնել, այլև խլել Ղարաբաղն ու Զանգեզուրը, ինչպես նաև Երևանը։ Արցախի թիկունքում պաշտպանական նպատակով մոտոհրաձգային բրիգադներ եմ ստեղծել Մեղրիում, Կապանում, Գորիսում և Սիսիանում։ Լուրջ խմբավորում, որի կեսը ոչնչացվել է մինչ 44-օրյա պատերազմը, մնացածը հեռացվել է. հարց է առաջանում, ինչո՞ւ:
2018 թ-ին իշխանության եկած ուժը ոչնչացրեց բանակի մարտունակությունը, իսկ երբ պատերազմը սկսվեց, սկսեցին կամավորներ կանչել։ Ո՞վ է նման բան տեսել։ Ասում են՝ «ՀՕՊ-ով պատերազմ չես հաղթի», բայց առանց ՀՕՊ-ի կպարտվես։ Ես կարող էի շատ բան կանխել այդ ժամանակ:

-Հիմնական թեզերը՝ «Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք», բայց հանգիստ չենք ապրում: Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների քայլերը, Արցախ վերադառնալու ինչ-որ հնարավորություն տեսնո՞ւմ եք:
-Արցախը հանձնվեց պաշտոնապես, էլ ի՞նչ ասեմ։ Ես բազմիցս ասել եմ, զանգել եմ, գրել եմ, փորձել եմ ամեն հնարավոր կերպ բացատրել, որ այսպես չի կարելի։ ՀՀ ղեկավարության, Արցախի ղեկավարության հետ եմ խոսել, բայց միայն լսում էին, ուրիշ ոչինչ չէին անում։ Հայաստանում հակառուսական տրամադրություններն, այո՛, ունեն որոշակի հիմքեր, և ՀԱՊԿ-ի գործունեությունը ՀՀ-ում պետք է լիներ ավելի ակտիվ։ Ես մի ժողով հրավիրեցի և հայտնեցի, որ Ռուսաստանում երեք միլիոն հայ է ապրում, և ես չեմ ուզում, որ իրենք արժանանան վրացիների ճակատագրին։ Քանի որ Աբխազիայի և Օսիայի ճանաչումից հետո Ելցինը ընդհատակ հրաման արձակեց վռնդել վրացիներին Ռուսաստանից․ ով ինչ ծանոթ ուներ փրկվեց։ Ստացվում է, իշխանությունը հակառուսական տրամադրություններ է առաջ տանում, իսկ այստեղ տուժելու է ժողովուրդը:
Բանակի մասին իմ նախագծած բոլոր թղթերը առկա են, թող հանեն, նայեն, բացեն։ Բայց չկա իմ ու իմ ընկերների ստեղծած բանակը, կազմաքանդել են ու կտոր-կտոր արել։ Այն ժամանակ մենք ունեինք մի թշնամի՝ Ադրբեջանը, որը պարզապես Թուրքիայի պրեոկտն է։ Մենք գիտեինք, որ Թուրքիան միշտ սատարում է Ադրբեջանին, բայց որ ՆԱՏՕ-ի բանակի դեմ կռիվ է սպասվելու Հայաստանին ու Արցախին, ես չէի պատկերացնում։ Ես ՌԴ-ում բարձրաձայնում եմ, որ Հայաստանը մենակ է ու շրջապատված թշնամիներով, անգամ Վրաստանն էր փակել Հայաստանի համար ճանապարհը պատերազմի ժամանակ, միայն Իրանն է մնացել, սակայն այս իշխանությունը դա էլ է ուզում փչացնել:

-Ինչպիսի՞ բանակ է հիմա մեզ անհրաժեշտ, ի՞նչ կարելի է անել այս իրավիճակում։
-Ես այդ հողի ամեն թիզն անգիր գիտեմ, Նոյեմբերյանի շրջանում՝ որպես լեռնային գոտիում, մեզ անհրաժեշտ են լեռնային կրակակետեր, Երևանի թիկունքը տանկային վտանգի հատված է։ Հակատանկային մեծ ուժեր են պետք այդ հատվածում, ՀՕՊ համակարգեր են պետք։ Ամեն հատվածի և ամեն թիզ հողի համար կարող եմ ասել՝ ինչ է պետք անել:

-Այն ինչ հիմա կատարվում է Մերձավոր Արևելքում, դա կապ ունի՞ Արցախի հետ: Երբ աշխարհը ամիսներ շարունակ աչք էր փակում Արցախի շրջափակման վրա և, ըստ էության, թողեցին, որ այդ ողբերգությունը կատարվի: Առհասարակ ի՞նչ նշանակություն ունի Արցախը աշխարհի համար:
-Բացառիկ ազգ, բացառիկ ուժ ունեցող ազգի մասին ենք խոսում, ծայրահեղ հայրենասեր են և հավատարիմ, բայց ինչքան սխալ են ղեկավարել մեր ժողովրդին։ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների առջև հանդես եմ եկել մի ելույթով և բարձրաձայնել, որ Ղարաբաղյան հարցի կարևորությունը ծայրահեղ աստիճանի է, քանի որ Արցախը նույնքան կարևոր է, ինչքան Իսրայելը, Հայաստանն ու Արցախը մուսուլմանական աշխարհի սրտում դարպաս են։ Եթե ԱՄՆ-ն ամեն կերպ աջակցում է Իսրայելին՝ դրանով իրեն է պաշտպանում։ Ուրեմն Հայաստանն ու Արցախը պետք է նույնքան զինված լինեն և կարողանան պաշտպանվել ու դիմադրություն ցույց տալ՝ անգամ ատոմային զենքի մասին եմ ես խոսում։ Եվ այդ ամենն ունենալով՝ պաշտպանեն ռազմական գործողությունների կարևորագույն թատերաբեմ հանդիսացող գոտիներից Հարավային Կովկասը։ Ռուսաստանը՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, պետք է ապահովի այդ ամենն ու ճանաչի Արցախի Հանրապետությունը, եթե չճանաչեն Արցախի անկախությունը, ուրեմն դա վերջը կլինի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ