23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը կորցնում է: Նոր տարում տարածաշրջանն անհանգիստ կլինի

Ukraina.ru-ն գրում է, որ ակնհայտ է, որ Հայաստանն ընթացիկ տարին ավարտում է մի իրավիճակում, որը բնութագրվում է Ռուսաստանի հետ փոխգործակցության ընդհանուր նվազմամբ և արևմտյան երկրների՝ առաջին հերթին Ֆրանսիայի տեսքով նոր հովանավորներ գտնելու փորձերով։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հետ նոր բախման վտանգը չի վերացել, չնայած խաղաղության պայմանագրի վաղաժամ կնքման հնարավորության մասին Երևանից և Բաքվից հնչող հայտարարություններին։

Բաքուն, ի տարբերություն Երևանի, տարին ավարտում է դրական նոտայով։ Այս տարի Ադրբեջանի Զինված ուժերը ոչ միայն գրավեցին Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Հայաստանի կողմից ճանաչվեցին կատարվածի արդյունքները։ Փաշինյանը մի քանի անգամ կրկնել է, որ ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, իսկ վերջերս էլ ասել է, որ Արցախի Հանրապետության «լուծարումն» անխուսափելի էր։

Իլհամ Ալիևը, ի տարբերություն Հայաստանի վերջերս ավելի ու ավելի է հռետորական հարձակվում Արևմուտքի վրա, հատկապես Ֆրանսիայի վրա իր գաղութային անցյալով: Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի որոշ լոբբիստներ Երևանի դեպի Արևմուտք թեքվելու ֆոնին պնդում են, որ Բաքուն է Ռուսաստանի բնական դաշնակիցը։ Սակայն միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանն առաջին հերթին գործում է և՛ իր, և՛ իր «մեծ եղբոր» շահերից ելնելով: Թուրքիայի նախագահն ակնհայտորեն դեմ չէ Անդրկովկասի բոլոր հիմնական քաղաքական գործընթացների մոդերատորի դերը ստանձնելուն։ Իսկ նրա ներկայիս բարդ հարաբերություններն արևմտյան աշխարհի հետ, դեպի ուր լրջորեն գնում է Հայաստանը, ևս մեկ գործոն է, որի հետևանքով էլ կլինեն Բաքվի և Անկարայի կողմից Երևանի վրա ճնշումների ավելացում։

Այսպիսով, նոր տարում տարածաշրջանին ակնհայտորեն հանգիստ չի սպասվում։ Եթե նույնիսկ խաղաղության պայմանագիր կնքվի, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հաշվին կշարունակեն ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում։ Վերջինս կփորձի իր կողմը գրավել Արևմուտքին՝ փորձելով գնել նրա բարեհաճությունը հակառուսական ակտիվության աճով։ Դա կբարդանա նրանով, որ նախ Արևմուտքը, ինչպես իրեն է բնորոշ, կշարունակի խաղալ երկու կողմերի համար, և երկրորդ հերթին Ռուսաստանը, եթե իր շահերը վտանգվեն, կարող է օգտագործել տնտեսական լծակներ, ինչը կարող է լրջորեն ազդել Փաշինյանի և նրա մերձավորների վարկանիշի վրա: Պարադոքսալ է, բայց նման դինամիկան կարող է հանգեցնել Անդրկովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը։ Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ հեռավոր Արևմուտքը չեն կարող լիարժեք պատասխանատվություն ստանձնել այն ամենի համար, ինչ կատարվում է հակասություններով լի այդ տարածաշրջանում, որն առանց Ռուսաստանի և Իրանի ներկայության ակնհայտորեն կվերածվի քաոսի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ