25 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Ճիշտ է արել Փաշինյանը, որ ողջ գիշեր Սերժ Սարգսյանի մասնակցությամբ փոդքաստն է նայել․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ճիշտ է արել Փաշինյանը, որ ողջ գիշեր Սերժ Սարգսյանի մասնակցությամբ փոդքաստն է նայել:
Սպասելի էր նաև գիշերային ստատուսների շարքը, չէր համբերում լույսը բացվի: Իրեն հատուկ մեկնաբանությունները մի կողմ դրած, ճիշտ է արել, որ տարածում է ապահովել Սերժ Սարգսյանի առանցքային մեկնաբանությունները:
Նախագահ Սարգսյանի հայտարարություններին հետևելը նախ իր համար հիշողության թարմացում էր, չէր խանգարի, երկրորդ, դա նաև ուսուցողական բնույթ ունի:
Փաշինյանը կարար չէ՞ ավելի վատ տարբերակ ընտրեր. գնար Բաքու, իր բարեկամների` Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի ղեկավարների հետ, ՀՀ-ի դեմ հաղթանակի զորահանդեսին մասնակցեր: Չի գնացել:
Թեպետ սրանցից շատ հեռու չէ:  Ինչ արած, սա է մեր իրականությունը»:
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ