07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բռնապետական այս ռեժիմի մեթոդը պարզ է ու կանխատեսելի․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ ընդդիմադիր քաղաքական գործիչներին իշխանության ուղիղ հրահանգներով փորձում են «զբաղեցնել» դատարաններով, այդ գործընթացը ոչ միայն խանգարում է նրանց բնական քաղաքական գործունեությանը, այլև խլում է ամենաթանկ բանը՝ ժամանակը։
Այն ժամանակը, երբ նրանք կարող էին իրենց քայլերով և նախաձեռնություններով իրական պայքար մղել այս վարչակարգի դեմ։
Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը, որքան էլ փաստաբանների տեսանկյունից լինեն իրավական առումով անհիմն, փուչ և ծիծաղելի, միևնույն է, ունեն մեկ ակնհայտ նպատակ՝ նախագահին ներքաշել հյուծիչ գործընթացների դաշտ, շեղել նրան մնացյալ կարևոր գործերից ու հանրային օրակարգից։
Բռնապետական այս ռեժիմի մեթոդը պարզ է ու կանխատեսելի,
նրանց համար ամենից վտանգավորն այն մարդիկ են, ովքեր կարող են քաղաքական դաշտում օրակարգ ձևավորել:
Սակայն ամենազազրելի երևույթը նաև այն է, որ այս ռեժիմի կողքին փաստացի խաղում են նաև կեղծ ընդդիմադիրները, ովքեր խոսքերով իբր պայքար են մղում Նիկոլի դեմ, բայց իրենց քայլերով պարզապես լրացնում են նրա սցենարը։ Մնացյալի մասին՝ այսօր երեկոյան…»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ