02 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լեգիտիմացվում է ադրբեջանցիների՝ ՀՀ վերադառնալու իրավունքը

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ ոմն մեկը նույնացնում է «Արևմտյան Ադրբեջանը» Արևմտյան Հայաստանի հետ, նա լեգիտիմացնում է ադրբեջանցիների՝ ՀՀ վերադառնալու իրավունքի պատմական կողմը, բարոյական իրավունքը:

Հայաստան ադրբեջանցիների վերադարձը՝ որպես նրանց հայրենիք՝ ընդունում հայկական հողի նկատմամբ ադրբեջանցու սեփականության՝ դեռևս բարոյական իրավունքը:
Այս մասին առաջին անգամ ես խոսել եմ 2021-ին Հ2-ի Պրոֆակտ հաղորդման ժամանակ, երբ քաղաքական ու փորձագիտական դաշտի օրակարգը «դավաճան-տգետ» քննարկումն էր:))
Ասեմ ավելին՝ Ադրբեջանը ՀԽՍՀ սեփականության վկայականների ներգրավմամբ պատրաստ է այս օպերացիային ու մոտ 130-150 0000 սեփականատիրոջ մասով կարծես արդեն պատրաստի գործ ունեն: (Ես չեմ բացառում, որ կադաստրային արխիվների մասով արդեն գործերի հետազոտություն սկսվել է, եթե դեռ, ոչ, ուրեմն դա առաջիկայում լինելու է):

Այ դրա համար են ՀՀ-ում 2025-ի նոյեմբերից Ազգային գվարդիա ստեղծում, ֆրանսիական Բաստիոններ գնում, որ ադրբեջանցիների վերադարձի տեղային բախումներում կարողանան դրսի՝ միջազգային խաղաղապահների ներգրավմամբ իրավիճակ կառավարել:

Կկարդաք, կասեք, էս ինչ է գրել… հետո, երբ ժամանակը կգա, իրար հերթ չեք տա այս ամենի մասին գեղարվեստաթատերական ժանրի բառապաշարով խոսել…
Ինչևէ…

Մինչդեռ խոսելու ժամանակը վաղուց է անցել, հայ հանրույթն ու էլիտան դիտորդ են դարձել պետականության կորստի այս գործընթացում… մինչդեռ լուծումներ իհարկե կան»։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ