06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Նիկոլն իր վարքագծով ու գործողություններով փորձում է նմանակել տխրահռչակ Պապ թագավորին․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Եկեք հասկանանք, թե ինչո՞ւ իրականությունից կտրված Նիկոլ Փաշինյանը, ով այդքան սիրում է տարբեր պատմական կերպարների հետ համեմատվել (անգամ կերպարային նմանակմամբ), չի համեմատվում և որպես  պատմական «прототип» չի ընտրել, ասենք, Արտաշես Առաջին Բարեպաշտին, Լևոն Երկրորդին, Գագիկ Առաջինին կամ Հեթում Առաջինին, ովքեր հայոց պատմության մեջ անջնջելի հետք են թողել, եղել են պետականստեղծ արքաներ, այլ ամեն անգամ իրեն համեմատում է պատմության մեջ բավականին հակասական կերպար հանդիսացող, շատ կարճ ժամանակահատված կառավարած, արկածախնդիր Պապ թագավորի հետ։ Կասկած չունեմ, որ Նիկոլը փայլուն տեղյակ է թվարկածս արքաների գործին ու քաղաքական գործունեությանը, սակայն նախապատվությունը տալիս է Պապին։
Փաշինյանը, որպես իր համար պատմական «прототип» ընտրելով Պապ թագավորին՝ իր խոսքում քանիցս կրկնում է, թե «այս անգամ Պապ թագավորը չի մեռնելու»։ Սրան զուգահեռ նա մանիպուլացնում է այն թեզը, թե իբր «խոսել է» Հայոց պատմության ակադեմիականի հետ, և գիրքն իրեն հուշել է, որ «չկրկնի պատմության սխալները և դասեր քաղի նրանից»։ Սա Փաշինյանի կողմից արհեստականորեն ստեղծված պնդում է, որպեսզի տպավորություն թողնի, թե իբր պատմությունն է իրեն «հուշում»։ Իրականում, սակայն, դա նրա իսկ հորինած թեզն է, որն ուղղակի փորձում է ներկայացնել այլ «ռակուրսով»։
Նիկոլն իր վարքագծով ու գործողություններով փորձում է նմանակել տխրահռչակ Պապ թագավորին, սակայն այստեղ կա մի առանցքային տարբերություն․ Պապն, այնուամենայնիվ, դավաճան չէր, այլ ընդամենը անփորձ երիտասարդ, ով տաքգլուխ կերպով հակասության մեջ էր մտել Ներսես Մեծի հետ, փորձում էր բոլոր նախարարներին ենթարկել իրեն, իսկ իր էքսցենտրիկ վարքագծով հաճախ հրահրում էր անհասկանալի պատերազմներ՝ չգնահատելով դրանց ռիսկերն ու անդառնալի հետևանքները։ Ի տարբերություն Փաշինյանի՝ Պապն իր կողքին չուներ ֆեյքերի բանակ՝ սուտն ու կեղծիքը քողարկելու և իրեն «ուժեղ տղա» ներկայացնելու համար։
Այո՛, Պապը շատ հակասական կերպար էր, չուներ պետական մտածողություն և հաճախ գործում էր դրսի շահերի տրամաբանությամբ՝ ինչպես և Փաշինյանը։ Սակայն հանուն արդարության պետք է արձանագրել՝ Պապը դավաճան չէր։ Ճիշտ է, հակապետականության աստիճանը երկուսի մոտ էլ բավական ընդգծված էր, բայց այստեղ ևս Փաշինյանն է «չեմպիոնը»։
Թերևս Նիկոլին գրավել է Պապի կողմից եկեղեցու դեմ իրականացվող հարձակողական քաղաքականությունը, որը, ըստ պատմական աղբյուրների, իրականացվում էր Հունաց եկեղեցու պատվերով։ Այդ նույն ոգով էլ այսօր Փաշինյանն է հարվածում եկեղեցուն՝ փորձելով սեփական «աղանդը» ներդնել ու պետականացնել։ Ի դեպ՝ ինչպես Նիկոլը, Պապը ևս սիրում էր տարբեր խարդավանքներ կազմակերպել, երկրի ներսում քաոս սարքել, ինչի արդյունքում իրենից հետո (40 տարի անց) պետությունը դադարեց գոյություն ունենալուց և միայն 400 տարի անց հնարավոր եղավ նոր պետական համակարգ ստեղծել։
Այնպես որ Պապ թագավորի հետ համեմատվելն ու պատմությունից դասեր քաղելու մասին հայտարարությունները նիկոլական բլեֆի հերթական ձևերից մեկն են․ չափից ավելի լուրջ մի վերաբերվեք դրանց»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ