07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հակաեկեղեցիական դեմարշի այս ֆոնին նիկոլենք մեկ աստիճան էլ բարձրացրին Վեհափառի դեմ ուղղված ճնշումները․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իր ողջ քաղաքական գործունեությունը «օդում կախված» տրամաբանությամբ կառուցածը նախօրեին հայտարարեց, թե «Եզրաս Սրբազանը ԿԳԲ-ի գործակալ է»։ Ընդհանրապես, երկրի ղեկավար կոչված անձի կողմից նման էժան, պրիմիտիվ ու «բեսեդկեքի» մակարդակի զրույցներ առաջնային հարթակներից հնչեցնելը ցույց է տալիս տվյալ երկրում գոյություն չունեցող քաղաքական օրակարգերի մասին։ Ցանկացած դրվագում ընդամենը իրավիճակային խնդիրներ լուծող, դեղին մամուլի անփաստարկ պնդումները տիրաժավորելով՝ Փաշինյանը իր համար քվեներ է մուրում՝ մարդկանց ականջներին արհեստական թեմաներ գեներացնելով։
Ասված մտքի նայիվությունն ու դատարկությունն այն աստիճանի սարկաստիկ են, որ «ԿԳԲ»-ն, որպես այդպիսին, վաղուց գոյություն չունի․ այդ հիմնարկը շուրջ 30 և ավելի տարի այլևս այլ անվանում և գործառույթներ ունի։ Սակայն Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե սեփական «գրպանային» լրատվականի ճղճիմ «սլիվը» չդարձներ իր համար դրոշակ և սեփական հիպնոզացված էլեկտորատին էյֆորիայի հերթական չափաբաժինը չկերակրեր։
Հակաեկեղեցիական դեմարշի այս ֆոնին նիկոլենք մեկ աստիճան էլ բարձրացրին Վեհափառի դեմ ուղղված ճնշումները՝ փորձելով հնարավորինս նրան մարդկայնորեն նեղացնել և դնել անհարմար կացության մեջ։ Տեսեք՝ մարդուն ինչ աստիճանի են փակուղի մտցնում․ նախ կալանավորում են քրոջ որդուն՝ Մկրտիչ Սրբազանին, ում տեսակցությունները փակ են, այնուհետև մեկական ամսով կալանավորում են եղբորն ու եղբորորդուն, իսկ մյուս եղբորը՝ Եզրաս Սրբազանին, «գործակալ» են հռչակում՝ փորձելով ամեն ինչ անել, որպեսզի հասարակությունը, ով ընդհանրապես խորամուխ չի լինում փաստերին ուշադրություն դարձնելուն, ի դեմս Վեհափառի, տեսնի «վատ» մարդու, որի պատճառով անգամ նրա ամենահարազատ մարդիկ են տուժում։
Նիկոլը հասկանալով, որ իր կողմից նախատեսված քայլերը՝ Էջմիածնում հանրահավաք անել, Հովհաննավանքում քաղաքական ծես իրականացնել, տարբեր ամբիոններից անհոդաբաշխ տեքստեր հնչեցնել, Մայր Աթոռում զրոյական արձագանք են ստանում (Սուրբ Էջմիածինը շարունակում է իր առօրյա կյանքով հանգիստ ապրել), անցավ Կաթողիկոսի նեղ անձնական շրջապատի նկատմամբ բացահայտ գրոհի։ Այս ամենով օրվա կառավարիչները փորձում են նաև հոգևոր դասի մեջ «ցեց» գցել՝ նրանց միջոցով Վեհափառին հորդորելու հրաժարվել Լուսավորչի գահից, ինչն, իհարկե, զրոյին ձգտող տենդենց ունի։
Հիմա եկեք տեսնենք՝ ում քայլերն ու գործողություններն են նման «ԿԳԲ»-ի կացնային վարքագծին․ ընդդիմադիր մարդկանց ահաբեկում, ազատ խոսքի նկատմամբ ճնշում, դատարանների ու իրավապահ ողջ համակարգին սեփական ցանկություններով ուղղորդում, անձնական կյանքի գաղտնիության ոտնահարում, գաղտնալսում (մասսայական), կոմպրոմատների հավաքում (այդ թվում սեփական թիմի), տարբեր դավարդրություններ ու «վիլկաների» ստեղծում, արհեստական քաոս․ սրանք գործինքներ են, որոնք ամենօրյա ռեժիմով կրում է ՀՀ այն քաղաքացին, ով չի ընդունում օրվա իշխանությունների հակապետական քայլերը։
Այսինքն «ԿԳԲ-ի գործակալ լինելու» մասին է խոսում մի անձ, ով ամբողջությամբ կրում է այդ կառույցի ողջ գաղափարաբանական կլեյմոն․ հանուն արդարության պետք է ասեմ, որ ժամանակակից հատուկ ծառայությունների գործողությունները վաղուց անցել են «փափուկ ուժի», իսկ նիկոլական իրականությունն այլնի մասին է»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ