12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանցի իրավապաշտպաններն այցելել են Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ղեկավարներին

Ադրբեջանի Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Թուրալ Հուսեյնովը, փոխնախագահ Էլչին Շիրինովը և իրավաբանական վարչության պետ Ռովշան Մամեդովն այցելել են Անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊՆ բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանին և ՊԲ նախկին հրամանատար Լրոն Մնացականյանին։ Այս մասին հայտնում է Report-ը։ Շիրինովի խոսքով՝ այցի նպատակն […]

Իհարկե Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի

«Խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր խնդիրների 100 տոկոսանոց լուծում»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով, գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից. «Այստեղ կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաև դրական արձագանքներ […]

Հայաստանը իր օդային տարածքը բացել է ադրբեջանական ինքնաթիռների համար. 90000 եվրո է վճարել Երեւանին Նախիջեւան թռիչքների համար

Ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90 հազար եվրո են վճարել 2023 թ-ին Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթերի համար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ «Տեղեկացնում ենք, որ 2023 թ-ին Հայաստանի օդային տարածքում ադրբեջանական ավիաընկերությունների աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների մատուցման դիմաց հաշվեգրված եկամուտը կազմել է 90.018. 71 եվրո»,– ասված է պատասխան գրության […]

Թուրքիան Ադրբեջանի ոչ նավթային ոլորտում ներդրում կատարած երկրների շարքում առաջինն է

Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող Հեյդար Ալիևի (Ադրբեջանի նախկին նախագահ) անվան կենտրոնում Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման գործակալության (AZPROMO) և «Թուրքա-Ադրբեջան գործարարների և արտդյունաբերողների միության» (TÜİB) համագործակցությամբ մեկնարկել է «Ադրբեջան-Թուրքիա ներդրումային համաժողովը»: Համաժողովի բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, նախագահականի ֆինանսական աշխատակազազմի նախագահ Գյոքսել Աշանը, գլխավոր հանրային աուդիտոր Շերեֆ Մալքոչը, Ադրբեջանի […]

Սխալներ՝ գերիների փոխանակման հարցում

Բաքվի բանտերում երկար ժամանակ տառապող երեսուներկու հայ ռազմագերիները վերջապես ազատ արձակվեցին և վերադարձան իրենց երջանիկ ընտանիքների գիրկը։ Ես կվերլուծեմ նրանց ազատման նախապատմությունն ու հանգամանքները՝ մատնանշելով, թե ինչու Հայաստանը պետք է շատ ավելի լավ գործարք կնքեր։ 1) 2020 թվականի պատերազմի ավարտի համաձայնագիրը, որը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ […]

Բաքվի հիմնական պայմանը

Ադրբեջանը պատրաստ է դիտարկել վերաինտեգրման հարցով հայերի բոլոր հայտերը: Այս մասին BBC World-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Ադրբեջանն անցկացնում է մեկ միլիոն փախստականների և հարկադիր վերաբնակեցվածների՝ իրենց տներ վերադարձի գործընթաց: Կային հայեր, ովքեր որոշեցին հեռանալ Ղարաբաղից, չնայած մենք նրանց կոչ էինք անում մնալ: Ադրբեջանն ապահովում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ […]

Հայաստանը կորցնում է: Նոր տարում տարածաշրջանն անհանգիստ կլինի

Ukraina.ru-ն գրում է, որ ակնհայտ է, որ Հայաստանն ընթացիկ տարին ավարտում է մի իրավիճակում, որը բնութագրվում է Ռուսաստանի հետ փոխգործակցության ընդհանուր նվազմամբ և արևմտյան երկրների՝ առաջին հերթին Ֆրանսիայի տեսքով նոր հովանավորներ գտնելու փորձերով։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հետ նոր բախման վտանգը չի վերացել, չնայած խաղաղության պայմանագրի վաղաժամ կնքման հնարավորության մասին Երևանից և Բաքվից հնչող հայտարարություններին։ Բաքուն, […]

Կա´մ Հայաստանը գնալու է նոր տարածքների հանձնման ճանապարհով կա´մ Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծելու

Ադրբեջանը պարզ հայտարարում է, որ բոլոր այն տարածքները, որոնք Հայաստանից օկուպացրել է 2020-22 թթ.-ին, իր քարտեզներով ադրբեջանական են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Հասկանալի է, որ դրանք միայն կեղծ քարտեզներով կարող են որպես Ադրբեջան նշված լինել: Ադրբեջանական մոտեցումը նոր չէ, սակայն սա ցույց է տալիս, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի