21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Իհարկե Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի

«Խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր խնդիրների 100 տոկոսանոց լուծում»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից. «Այստեղ կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաև դրական արձագանքներ ենք լսում»:

Բայրամովն ասել է, որ պաշտոնական Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը Երևանից ստացել էր այս տարվա նոյեմբերի վերջին. «Հայաստանին ներկայացվել է առաջարկների փաթեթը, որը մենք մշակել ենք մեկ ամսվա ընթացքում։ Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ՝ հանդիպումները կկայանան 2024 թվականին։ Մենք իրատեսորեն ու լավատեսորեն ենք նայում այս հարցին։ Միաժամանակ, երբ խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, պետք է հասկանանք, որ այն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ