08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստանը իր օդային տարածքը բացել է ադրբեջանական ինքնաթիռների համար. 90000 եվրո է վճարել Երեւանին Նախիջեւան թռիչքների համար

Ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90 հազար եվրո են վճարել 2023 թ-ին Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթերի համար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Տեղեկացնում ենք, որ 2023 թ-ին Հայաստանի օդային տարածքում ադրբեջանական ավիաընկերությունների աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների մատուցման դիմաց հաշվեգրված եկամուտը կազմել է 90.018. 71 եվրո»,– ասված է պատասխան գրության մեջ:

Հիշեցնենք, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը 2021 թ. հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը` Բաքվից Նախիջևան ուղևորատար չվերթեր իրականացնելու համար։ Այս ուղղությամբ թռչում էր նաև ընկերության դուստր ընկերությունը՝ Buta Airways–ը։ 2023 թ. հոկտեմբերին նրանք միավորվեցին։

Չնայած Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, ապա տեղի բնակչության բռնի տեղահանմանը, Հայաստանն իր օդային տարածքը ադրբեջանական ինքնաթիռների համար չի փակել։

2022 թ. Ադրբեջանի ազգային ավիափոխադրող ԱԶԱԼ–ը նույն երթուղով թռիչքների համար Հայաստանին վճարել էր մոտ 112 հազար եվրո։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ