23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանցի իրավապաշտպաններն այցելել են Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ղեկավարներին

Ադրբեջանի Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Թուրալ Հուսեյնովը, փոխնախագահ Էլչին Շիրինովը և իրավաբանական վարչության պետ Ռովշան Մամեդովն այցելել են Անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊՆ բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանին և ՊԲ նախկին հրամանատար Լրոն Մնացականյանին։

Այս մասին հայտնում է Report-ը։

Շիրինովի խոսքով՝ այցի նպատակն էր ստուգել կալանավորման պայմանները և կալանավորների հետ վարվելու կանոնները։

«Հանդիպման ընթացքում վերոնշյալ անձինք գոհունակություն են հայտնել կալանքի պայմաններից։ Նրանք նշեցին, որ իրենց համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ ամենշաբաթյա հեռախոսազրույցների համար։ Նրանք ապահովված են անհրաժեշտ գրքերով, ունեն հեռուստացույց և էլեկտրոնային գրադարան, ինչպես նաև կարող են օգտվել մարզասրահից։ Ընտանիքի անդամների խնդրանքով նրանց փաստաբան է նշանակվել։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները նրանց են հանձնել են հարազատների կողմից ուղարկված ծանրոցները»,- ասել է Շիրինովը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ