23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալիևը վերընտրվեց: Լավ, բա հետո՞

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի կարծիքով, Ադրբեջանում նախօրեին կայացած արտահերթ նախագահական ընտրությունները տարբերվում էին նախորդներից։

«Ալիևը վերընտրվեց։ Լավ, բա հետո՞

Երեկ կայացած ընտրություններում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը «Հաղթանակած ազգին հաղթանակած առաջնորդ» կարգախոսով վերընտրվեց՝ առանց որևէ արտառոց ջանքերի ստանալով ձայների շուրջ 92 %-ը։ Առաջին հայացքից ոչ մի յուրահատուկ բան։ Սակայն այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալևի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական նպատակ է հայտարարված Հայաստանի ու հայության դեմ շարունակական պայքարը և Թուրքիայի (Թյուրքական աշխարհի) հետ միավորումը, ապա նրա վերընտրությունը ներքին լեգիտիմություն է հաղորդում ադրբեջանական այս քաղաքականությանը։

Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ Ադրբեջանը լիարժեք ու նոր թափով շարունակելու է Հայաստանի դեմ ագրեսիան՝ նպատակ ունենալով առաջին հերթին չեզոքացնել Հայաստանի դիմադրողականության հնարավորությունները, ինչը թույլ կտա հեշտացնել տարածքային նոր նվաճումները (առաջին հերթին Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի ուղղություններով)։

Հայաստանի հետ խաղաղության կամ բարդիդրացիական հարաբերությունների մասին նույնիսկ խոսք չկա»,- գրել է Վ.Գեղամյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ