12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանը կորոշի Հայաստանի սահմանները

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական ​​սահմանը: Հաջիևը հավելել է, թե «Լաչին տանող ճանապարհը շատ մոտ է Հայաստանի հետ սահմանին և տասնամյակներ տևող խաղն ավարտված է, քանի որ հարավկովկասյան տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել»։  

Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է

Թեհրանում շատերը , ում հետ այս պահին քննարկում եմ իրավիճակը, չեն բացառում, որ տեղի ունեցածը Իսրայելի ձեռքի գործն է, որը գործում է Բաքվի միջոցով։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է իրանցի հայտնի լրագրող Աբբաս Ջուման՝ այսպես մեկնաբանելով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռի կործանումը։ «Ես Թեհրանում եմ։ Շատերը (գրեթե բոլորը), […]

Լուկաշենկոն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա ագրեսիվ պատերազմն անվանել է «ազատագրական» /Տեսանյութ/

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Բաքու, հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի 44-օրյա ագրեսիվ պատերազմն անվանել է «ազատագրական պատերազմ», խոստացել է մասնակցել օկուպացված հայկական տարածքների «վերականգնմանը» և հիշեցրել հայրական խորհուրդը պատերազմից առաջ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

«Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ Ալիև

«Այսօր մեր մեկ պահանջով «Ղազախի չորս գյուղ է վերադարձվում» մեզ։ Այդպես էլ շարունակվելու է։ Այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում։ Մենք առաջատար պետություն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»– այս մասին օկուպացված Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։   Այս մասին հաղորդում […]

Ադրբեջանում առաջարկում են Բաքու հրավիրել Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանցի խորհրդարանականներն առաջարկում են Բաքու հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Միլի մեջլիսի այսօր կայացած լիագումար նիստի ընթացքում այդ գաղափարը հնչեցրեց Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը։ Փոխանցում է «Ազատությունը»։ «Կարելի է Փաշինյանին Բաքու հրավիրել։ Դրա հետ մեկտեղ, Ադրբեջան տանող ճանապարհը պետք է փակ լինի այն բոլոր մարդկանց համար, որոնք մեր քաղաքական թշնամիներն […]

Ստամբուլն ու Բաքուն՝ Փաշինյանի թիկունքին

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը նշեում է, որ Հայաստանն ու հայությունն ունեն մեկ հստակ թշնամի՝ Թուրքիան (իր կցորդ պետությամբ՝ Ադրբեջանով)։ «Մնացած պետություններն իրենց շահերն են հետապնդում՝ դիրքավորվելով հայ-թյուրքական հակամարտության շուրջ։ Ու կախված, թե որ կողմն է պատրաստ պայքարելու ու հաղթելու, կառուցում են իրենց քաղաքականությունը կողմերից յուրաքանչյուրի հետ։ Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը ուղիղ և անուղղակի աջակցում են Թուրքիան և […]

Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետ

Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրպետյանը։ «Ադրբեջանի պետական Az TV հեռուստաընկերությունը հերթական անգամ իր գլխավոր թողարկման ժամանակ անդրադարձել է Վարդանյանի թեմային՝ ևս մեկ անգամ ապացուցելով, թե որքան վտանգավոր է Վարդանյանի ու ապօրինաբար պահվող մյուս հայերի մնալը Բաքվում։ Այս տեսանյութում Վարդանյանի թիրախավորումը անհանգստացնող է, կիրառվում են վիրավորական […]

Ինչպե՞ս պետք է գործի ՀԱՊԿ-ը, եթե ՀՀ իշխանությունն ինքն է բնակավայրեր հանձնում Ադրբեջանին. Զախարովա

Ցավում ենք, որ Հայաստանի ղեկավարությունն անհիմն քննադատում է ՀԱՊԿ-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՀԱՊԿ քարտուղարությունը հաստատեց, որ ամբողջ ծավալով իրականացրել է Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները։ Ինչպե՞ս պետք է գործի ՀԱՊԿ-ը, եթե Հայաստանի իշխանությունն ինքն է բնակավայրեր հանձնում Ադրբեջանին: Դրանում է՞լ է ՀԱՊԿ-ն մեղավոր»,- ասել է Զախարովան։

Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու այսօրվա «զարգացումները». Փաստ

Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղաքական շրջանակներն անհանգստություն էին հայտնում, իսկ իշխանական շրջանակները մատնանշում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի