15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ Ալիև

«Այսօր մեր մեկ պահանջով «Ղազախի չորս գյուղ է վերադարձվում» մեզ։ Այդպես էլ շարունակվելու է։ Այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում։ Մենք առաջատար պետություն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»– այս մասին օկուպացված Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։   Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ «թե՛ Հայաստանը, թե՛ նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները, իրենց կեղծ խոստումներ տալով, կփոշմանեն, եթե Ադրբեջանի հետ հաշվի չնստեն»։ Այս առնչությամբ Գագիկ Համբարյանը գրում է.

Ադրբեջանի բռնապետ Ալիևը հայտարարել է. «Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է»…
Այո՛, շարունակվելու է քանի դեռ Հայաստանը ղեկավարվում է Նիկոլի կողմից, ու Ալիևը պարտության է մատնել և տրամաբանակն է, որ Բաքվից եկող բոլոր հրամաններն ու հրահանգները Ալիևի կողմից “լակոտացված” Նիկոլը կատարելու է…

Իսկ 3,5 տարին բավական ժամանակ էր, որ նույնիսկ Նիկոլին երկրպագողները, ժեխն ու փթիրը վերջապես հասկանան, որ թուրքի դեմ ծնկած Նիկոլը ԵՐԲԵՔ չի կարող բանակցել Բաքվի հետ և ԵՐԲԵՔ արժանապատիվ խաղաղություն չի բերելու հայ ժողովրդին և Հայաստանին, իսկ Ալիևի ախորժակն աճելու է, քանի որ ադրբեջանցիների բոլոր պահանջները Նիկոլը կատարում և գերակատարում է…

Հայաստանը փրկելու համար երկիրը պետք է ազատել Ալիևի “ճուտ” Նիկոլից…

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ