22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեծ Թաղեր, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Մեծ Թաղեր գյուղի կենտրոնական մասում։

Ըստ եկեղեցու մուտքի բարավորի արձանագրության՝ այն կառուցվել է 1846 թվականին․

«Սուրբ Ամենափրկչի եկեղեցի Թաղլար գեղջ կառուցեալ ի թվականն  փրկչական 1846 և Ազգային ՌՄՂԵ»։

Սակայն հայտնի է, որ 1841 թվականի մարտի 24-ին հոգևոր իշխանությանն ուղղված մի նամակում գյուղացիները խնդրում են թույլատրել հին եկեղեցու տեղում

վերակառուցել նորը․

«Եկեղեցին Թաղլար գեղջ կարի իմն հնացեալ է և խրամատեալ հիմունք նորա յամենայն կողմանց որ և մերձ է քակտիլ ուր և մտանիլ անգամ վասն

Աստվածապաշտութեան կասկածաւոր հոյժ ու թե նոքա բնակիչք յիշեալ գեղջն ցանկան վերանորոգել զայն եկեղեցի սեպհական ծախք ու աշխատանաւք իւրեանց…»։

Հիմնովին վերակառուցված շինության պատերին ագուցվել են հին եկեղեցու նվիրատվական խաչքարերը և փորագրվել են նոր խաչաքանդակներ։

Պահպանված խաչքարերից ուշագրավ է հյուսիսային պատի աջ որմնասյան վրա թեք դիրքով ագուցված խաչքարը՝ իր արձանագրությամբ․

«Խաչս  յիշատակ Նազարէթ»:

Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը նշում է, որ այստեղ է պահվել 1776 թվականին Որոտանի Լոր գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում

ընդօրինակված մի ձեռագիր ավետարան․

«Եկեղեցումս կայ մի ձեռագիր աւետարան միջակ դիրքով, գրուած մագաղաթի վերայ․․․․»։

Մեջբերվում են վերոնշյալ Ավետարանի հիշատակարանից հատվածներ։

«Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկիրս Որոտեան ի գիւղս, որ կոչի Լոր, ընդ հովանեաւ սուրբ Գէորգեայ զորավարի ի հայրապետութեան սուրբ Էջմիածնի և

փոխանորդ սուրբ լուսաւորչին Հայոց տեառն Յակովբ սրբազան Կաթուղիկոսի, և մերոյ Ստաթէի սուրբ աթոռոյս Յովհաննէս քաջ րաբունապետի և Նետողաց Տաճկաց

Շահ Սէլիմանի ի թուաբերութեանս Հայոց ՌՃԻԲ. ամի։ Գրեցաւ Աստուածախօս սուրբ տառս սուտանուն Արիստակէս սարկաւագի…։

Արդ ստացող սուրբ աւետարանիս… բարեմիտ քահանայն տէր Վրդանէս, որ է սա երկրէն Կաքաւաբերդու ի գեղջէն Մահրաւու…»։

«Յիշեսջիք վերստին ստացող… աւետարանս Թաղլարեցի Պաղունց Պօղոսի որդի.. պարոն Աբրահամն. տեսեալ այլազգաց ձեռն, հալալ արդեանց իւրոց ետ և էառ և ետ ի

դուռն Տեղու (մեծ գիւղ Մեծ Սիւնիքում) սուրբ Գէորգ եկեղեցուն իւր և ծնողաց…»։

«Յիշատակ է զսուրբ աւետարանս և ետու սրբոյն Ամենափրկչի եկեղեցւոյն՝ ծնողացն իմոց Պօղոսին Բաղդասարեան Թաղլարեցի, և մօրն իմոյ Խաթունին, Աբրահամ

Պօղոսեան»։

«Յիշեսջիք վերստին ստացող… աւետարանս Թաղլարեցի Պաղունց Պօղոսի որդի.. պարոն Աբրահամն. տեսեալ այլազգաց ձեռն, հալալ արդեանց իւրոց ետ և էառ և ետ ի

դուռն Տեղու (մեծ-գիւղ Մեծ-Սիւնիքում) սուրբ Գէորգ եկեղեցուն իւր և ծնողաց…»։

«Յիշատակ է զսուրբ աւետարանս և ետու սրբոյն Ամենափրկչի եկեղեցւոյն՝ ծնողացն իմոց Պօղոսին Բաղդասարեան Թաղլարեցի, և մօրն իմոյ Խաթունին, Աբրահամ

Պօղոսեան»։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին միանավ թաղակապ սրահ է` արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։

Ավանդատները երկհարկ են․ վերին հարկի փոքրաչափ մուտքերը բացվում են անմիջապես խորանի երկու կողմերում՝ պատի արևմտյան ճակատին։

Փոքրաչափ մուտքերի առկայությունը վկայում է, որ դրանք նախատեսված են եղել եկեղեցական իրերը պահելու համար։

Թաղը հենված է հյուսիսային և հարավային պատերի երեքական որմնակամարների և զույգ որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա։

Նմանատիպ հուշարձաններից այն տարբերվում է իր չափերի մեծությամբ և լայն թաղածածկով։

Հյուսիսային պատին՝ ավանդատան հարևանությամբ, գտնվում է մկրտության ավազանը, որն առանձնանում է գեղարվեստական շքեղ հարդարանքով։

Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև մարմար է ավազանը՝ կերտված մեկ ամբողջական քարից։

Ավազանի ճակատային մակերեսին՝ ծաղկազարդ և խաչազարդ շրջանակի կենտրոնում, ծաղկային հորինվածքով, հավասարաթև, մեծածավալ երկու խաչապատկերներ

են քանդակված։

Վերջիններս միմյանց են ձուլված բուսական զարդահյուսքով։

Նրանց վերին երկու անկյուններում հրեշտակներ են, իսկ ներքևի ձախ անկյունում՝ թռչնաքանդակ։

Շրջանակի ստորին հատվածում զարդագոտու փոխարեն փորագրված է վարպետի անունը՝ Կարապետ ուստայ Մաթեւոսեան։

Մկրտության մարմարե ավազանը ներառված է գեղեցիկ հարդարված ուղղանկյուն շրջանակի և կամարակապ խորշի մեջ։

Ավազանախորշում ագուցված է նվիրատվական փոքրիկ խաչքար։

Եկեղեցու մուտքը հյուսիսային կողմից է՝ տեղակայված կենտրոնից դեպի արևմուտք։

Լուսավորվում է փոքրաչափ յոթ լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են արևելյան, երեքը՝ հարավային, մեկը՝ արևմտյան ճակատներից։

Եկեղեցու մուտքից ձախ՝ հյուսիսարևելյան կողմում է գտնվում եկեղեցամերձ փոքրիկ գերեզմանատունը, որտեղ ամփոփված են գյուղի հոգևորականների և նշանավոր

անձանց աճյունները։

Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ 1989 թվականին գյուղի դպրոցի ուսուցիչ Լևոն Հայրիյանի նախաձեռնությամբ

տարածքն ամբողջությամբ մաքրվել է, և ապրիլի 24-ին այստեղ կատարվել է մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

2013 թվականին մասնակի վերանորոգվել է մեծթաղերցի ռուսաստանաբնակ վերականգնող ճարտարապետ Սերգեյ Շահնազարյանի կողմից։

Բարերարի նախաձեռնությամբ և քանդակագործ Կորյուն Գևորգյանի հեղինակությամբ եկեղեցու բակում՝ մուտքի հարևանությամբ, կանգնեցվել է տուֆակերտ

գեղաքանդակ խաչքար։

Եկեղեցու հյուսիսարևմտյան կողմում կանգուն վիճակում պահպանվել է գյուղի հին ծխական դպրոցի շենքը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ