Շատերը սա մոռացել են․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2020-ի պատերազմից հետո, երբ 2021-ին քպնիկոլը կրկին ընտրվեց, առաջինններից մեկը, որ զարմանք արտահայտեց ոչ այլ ոք էր, քան հենց ալիեւը, նա մեր հասարակությունը անվանեց հիվանդ հասարակություն, որը  պարտված, կապիտուլյացիայի տարածին կրկին ընտրեց։ Շատերը սա մոռացել են, բայց, այսօր,նոր  ընտրություններից հինգ պակաս ալիեւը կրկին ավանսով ծաղրում է մեզ։ Անկասկած,  ինքը շատ  է ուզում, որ նիկոլը մնա ՀՀ-ում վարչապետ, քանի որ  ՀՀ-ում  երբեք չի եղել նման վարչապետ, որը  կատարում է ալիեւի քմահաճույքները՝ հօգուտ ադրբեջանի, բայց, մյուս կողմից գուցե տարօրինակ թվա, թե ինչու է ալիեւը սրում ծաղրի դոզան/իհարկե, այս անգամ հարբած ծաղրածու չի ասվում/, բայց Սեւանին ադրբեջանական կեղծ անուն է կպցնում, ասվում է ոչ թե զորքով, այլ ավտոմեքենայով  են ադրբեջանցիք մտնելու Հայաստան, նոր պայմաններ է դնում,   եւ, էս կարգի բաներ։ Հարեւան երկրի հետ իբր «Խաղաղության» գնացողը սրելով  իրավիճակը, կրկին  մատ է թափ տալիս նիկոլի վրա, չի զլանում ի ցույց դել  դրա սնանկությունը եւ հլու-կամակատար լինելը։
Հերթական անգամ  ցույց է տալիս, թե նիկոլն ով է, ում կրունկի տակ, համոզված, որ ծպտունը դուրս չի գա, եթե անգամ թքի երեսին։ Ու, եթե դեռ ընտրությունները տեղի չեն ունեցել, ալիեւը սրում է իրավիճակը, սա մեկ բանի մասին է խոսում՝  նա դեռ համոզված է, որ հայ հասարակությունը  դեռ հիվանդ է։ Որովհետեւ Արցախից հետո  հավուր պատշաճի չընդվզեց, Արցախը հայաթափելուց հետո՝ եւս, Հայ առաքելական եկեղեցու դեմ իր եւ նիկոլի սինխրոն գործողությունների ֆոնին առայժմ հատուկ դիմադրություն չի տեսնում։ Ուրեմն, ինչու չմտածի, որ  մենք  այսպիսին  էլ կմնանք, լուռ հանդուրժելով այս սպիտակ պատերազմը, երբ   հանդուրժեցինք արյունոտը։
Իրականում, հենց  հիմա է խոսքը մեր հասարակությանը, հենց հիմա, խելքի գալով բոլորս միասին, ընդդիմադիր թե անկախ, նախկին եւ, ինչու ոչ՝ տեղ-տեղ ներկա, պարտավոր ենք  ապացուցել, որ  մենք հիվանդ հասարակություն չենք, որ  մենք ուզում ենք եւ կարող ենք նիկոլին հեռացնել, մերժել, դատել ու մեր երկիրը կրկին դնել արժանապատիվ ռելսերի վրա։ Իրականում, լրջանալու պահեր շատ ենք բաց թողել, գոնե հիմա  սթափվենք․․․
Հ․Գ․ Չեմ հավատում, բայց  մեկ վայրկյան պատկերացեք՝ նիկոլը մեկ էլ հրաժարական է տալիս ու անհետանում։ Կհարցնեք՝ ո՞ւր է գնալու, տո, թեկուզ  գրողի ծոցը, որեւէ գրողի»։
                    
                
                










































