21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Փաստացի պետությունը սեփական ժողովրդին զրկում է ձայնի իրավունքից. Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԿԸՀ-ի կողմից երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը քաղաքացիների ընտրական իրավունքի բացահայտ ու բիրտ սահմանափակման մասին է խոսում:

Փաստացի պետությունը սեփական ժողովրդին զրկում է ձայնի իրավունքից՝ դա քողարկելով շինծու թեզերով, թե իբր ընտրողները կազդվեն արդեն հայտնի արդյունքներից և այլն:

Սա ևս մեկ արատավոր նախադեպ է, որտեղ քաղաքացու կամարտահայտությունն ուղղակի ստորադասվում է իշխանության քաղաքական հաշվարկներին։

Իսկ էս քաղաքական ու իրավական այլանդակությունների վրա դրսի դերակատարների կողմից աչք փակելը հերթական աշխարհաքաղաքական առևտուրն է, որը չափազանց թանկ է նստելու Հայաստանի վրա, և նման լռության գինն էլ, ինչպես միշտ, իր ապագայով վճարելու է հայ ժողովուրդը…»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ