03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արմենը խանգարում էր Նիկոլին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հավանական եմ համարում, որ Արմեն Աշոտյանին կալանավորել են նաեւ նրա համար, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին գրեթե անխոչընդոտ լինի։
Քանի դեռ Արմենն ակտիվ ու անխոչընդոտ մասնակցում էր EPP-ի աշխատանքներին /երբեմն նույնիսկ տետակապով/, ՔՊ-ի EPP-ին անդամակցման շանսերն այդքան էլ փայլուն չէին։
Արմենը խանգարում էր Նիկոլին։
Իսկ ՔՊ-ի Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամակցման հարցը պետք է քննարկվի ընտրություններից հետո։
Շատ հնարավոր է, որ հենց դա է նաեւ պատճառը,որ ափալ-թափալ «նոր գործ» ի հայտ բերեցին ու Աշոտյանին տարան կալանքի։
Բայց Արմենը կալանավայրից էլ է պայքարելու ու ուժ տալու ազատության մեջ պայքարողներիս։
Ազատություն Նիկոլի ռեժիմի բոլոր պատանդներիս»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ