23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ալիևը նախագահական ընտրություններում հավաքում է ձայների ավելի քան 90 տոկոսը. /Տեսանյութ/

Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնի exit-poll-ի արդյունքներով Ալիևը հավաքում է ձայների 92,4 տոկոսը, իսկ Oracle Advisory Group կազմակերպության ուսումնասիրության համաձայն Ալիևը ստացել է ձայների 93,9%-ը։

Ադրբեջանի ԿԸՀ-ն ձայների հաշվարկի նախնական տվյալներ չի հրապարակում։

Ըստ հանձնաժողովի՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններին քվեարկել է 4 մլն 971,032 հազար ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 76,73 տոկոսը։

Ընտրատեղամասերը փակվել են ժամը 19։00-ին։

Չնայած ընտրությունների նախնական արդյունքներն անգամ չեն հրապարակվել՝ Ալիևն արդեն շնորհավորանքներ է ստանում։

Հավելենք, որ Ադրբեջանում ընտրությունները ուղեկցվում էին զանգվածային լցոնումներով ու ընտրախախտումներով:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ