10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահի հետ չեն քննարկել ռեգիոնալ լարվածությանը վերաբերող հարցեր, փոխարենը հավելելով, թե  քննարկել են անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը:

«Մենք չխոսեցինք սահմանային վիճակի մասին, ռեգիոնալ լարվածության մասին, ինչը նշանակում է՝ չկա օրակարգում նման հարց», – Հանրային հեռուստանկերության ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ նա նշել է, որ Վենսի հետ քննարկել են անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը:

«Որևէ բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք: Բոլոր վերաբերելի ձևաչափերում այս հարցը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և հետևողական կլինենք հարցի լուծմանը», – ասել է նա։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ