22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ պետքարտուղարությունը իր մտահոգություն է հայտնել գերեվարած հայ երիտասարդի մահվան փաստով

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը,  ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեվարել են օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը մահացել է “սուր սրտանոթային անբավարարությունից”:

 “Միացյալ Նահանգները խորապես մտահոգ է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ տեղեկատվությամբ եւ այն հիմնավորումներով, որ նրա մահն առաջ է եկել ոչ բնական ճանապարհով: Միացյալ Նահանգներն իր խորը ցավակցությունն է հայտնում Պետրոսյանի հարազատներին”,- ասվում է հայտարարության մեջ:

Պետքարտուղարությունը նաեւ Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել իրականացնել միջադեպի խորը եւ թափանցիկ հետաքննություն եւ հանրությանը ներկայացնել արդյունքները: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ