20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քաղաքապետարանը հայցում է երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը

2014 թվականին Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում կասֆալտապատվի 2.0 մլն. քռ.մ տարածք, որից  622300 քառակուսի մետրը բաժին է ընկնում  հիմնանորոգման աշխատանքներին: Ըստ այդմ, ամբողջությամբ կբարեկարգվի 23 փողոց, ներառյալ մայթերի ասֆալտապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, հաշմանդամների եւ մանկասայլակների համար նախատեսված թեքահարթակների կառուցումն  ու դիտահորերի կարգաբերումը:

Մինչ այդ կենսապահովման ոլորտի կազմակեպությունները հիմնանորոգման ցանկում առկա բոլոր փողոցներում ավարտել են իրենց մասնագիտական աշխատանքները, քանի որ ասֆալտապատումից հետո բացառությամբ վթարային դեպքերի, այլ գործընթաց ծավալել չի թույլատրվի:

Ներկայում, բացի Նոր Արեշի 50 -րդ փողոցի, մնացած բոլոր տեղերում աշխատանքները մեկնարկել են, իսկ  Շիրակի եւ Ագաթանգեղոսի փողոցներում գործընթացն արդեն ավարտվել է եւ այդ ճանապարհահատվածները լիարժեք շահագործվում են: Ավարտված է նաեւ մայթերի ասֆալտապատման ընդհաուր ծավալի շուրջ 40 տոկոսը: Տարվող աշխատանքը պատասխանատու կառույցների կողմից մշտապես վերահսկվում է:

Ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Աշխատանքների  ծավալման առաջին նախապայմանը բարձրորակ ասֆալտապատում իրականացնելն է: Բացառությամբ շահագործման տարիների ընթացքում ի հայտ եկած հնարավոր կոմունալ-կենցաղային վթարների դեպքերի,  5 տարվա ընթացքում առաջացած ցանկացած այլ թերություն ասֆալտապատող կազմակերպությունները պայմանագրային հիմունքներում ամրագրված կետով կվերացնեն սեփական միջոցներով: Ճանապարհաշինարարները վստահեցնում են, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված փողոցների հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում:

Փողոցների հիմնանորոգմամբ պայմանավորված պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երեւանի քաղաքապետարանը հայցում է երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ