17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

DJ-ները 3-ժամյա թեժ երեկո պարգեւեցին երիտասարդներին

Օգոստոսի 15-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ DJ-ների փառատոն՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։ Այն կազմակերպել էին Երեւանի քաղաքապետարանը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում էր «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ողջունելով երիտասարդներին, իր շնորհավորանքը սկսեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով. «Պարզ, մարդկային շնորհակալություն բոլոր այն երիտասարդներին, ովքեր կարողանում են պահել մեր երկրի սահմաններն ու մեր ժողովրդին։ Փառք ու պատիվ այն բոլոր երիտասարդներին, ովքեր ապահովում են մեր անդորրը»։ Կարեն Ավագյանն ընդգծեց, որ այդ երիտասարդների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք կրթական, զարգացման ծրագրեր, տոնական միջոցառումներ իրականացնել։ «Մեր երիտասարդներն ամենալավն են աշխարհում։ Սիրելի′ երիտասարդներ, դուք ուժեղ եք, դուք կրթված եք, մրցունակ եք, ոչ մի տեղ չկաշկանդվեք, ամեն տեղ հպարտ կարող եք բարձրաձայնել, որ դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք»,- ասաց հիմնադրամի համակարգողը։

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, նշեց, որ DJ-ների համերգը երիտասարդության նախաձեռնությունն է եւ երիտասարդության համար։ «Օգոստոսը բավականին ակտիվ ընթացք է ճամբարային մթնոլորտի, բանակումների, տարբեր երիտասարդական նախաձեռնությունների առումով։ Այս օրերին Երեւանում են գտնվում բազմաթիվ երիտասարդներ սփյուռքից, եւ մայրաքաղաքում նրանց ժողովելու խնդիր ունեինք։ Նպատակն է տոնական տրամադրություն հաղորդել երիտասարդներին»,- նշեց փոխքաղաքապետը։

Մոտ 3 ժամ տեւողությամբ համերգին հանդես եկան DJ-ներ Սմոքը, Դիփ Դենին, Լեոն Գրիսը, Կրետը եւ այլք։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ