ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ /ֆոտո/

Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների հարցը եւ ներկայիս իրադրությունը: ԱԺ փոխնախագահն անընդունելի համարեց 21-րդ դարում ազգային եւ կրոնական անհանդուրժողականության պատճառով Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ իրականացվող զանգվածային բռնությունները: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ խնդիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես […]