20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2014

Խոնարհված եկեղեցու օծմանը մասնակցել է Սյունիքի մարզպետը /ֆոտո/

Շաղատը Սյունիքի երբեմնի մայրաքաղաքն է եղել: Պատմական հարուստ անցյալ ունեցող բնակավայրում օգոստոսի 28-ին օծվել է Սուրբ Գեւորգ եկեղեցին: Այն կառուցվել է 1830-1840 թվականներին: Խորհրդայնացումից հետո չի գործել ու հասցվել էր անմխիթար վիճակի: Բարերար Գագիկ Խաչատրյանի ու գյուղացիների միջոցներով հիմնանորոգվել է: Արարողությանը ի թիվս բազմաթիվ ներկաների մասնակցել են նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդական […]

Օրհնության կարգ Էջմիածնում

Գիտելիքի օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել կրթության ոլորտի ներկայացուցիչների օրհնության ավանդական արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ բուհերի ռեկտորներ, դպրոցների, քոլեջների եւ ուսումնարանների տնօրեններ:  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության խոսք է ասել կրթության ոլորտի ներկայացուցիչներին, շնորհավորելով […]

Արդարադատության նախարարը մեջբերում է Վիլյամ Սարոյանին

 Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “ Ազատությունը չարաշահելու վտանգավորության, ուրիշների ազատության իրավունքը հարգելուն ուղղված նրա փիլիսոփայությունը ոչ միայն ժամանակակից իրավունքի սկզբունքներից մեկի արտացոլումներից է, այլեւ՝ այսօր շատ արդիական եւ կարեւոր հորդոր, պահանջ, եթե կուզեք, մեզ բոլորիս… Հատկապես նրանց, ովքեր ազատությունն ընկալում են սոսկ որպես իրավունք […]

Դրամահավաքություն երեւույթի դեմ քաղաքապետարանը պայքարելու է խստությամբ

Ուսումնական տարեմուտի նախօրյակին հանրակրթությանն առնչվող հարցեր են քննարկվել ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցության ընթացքում, որին հրավիրվում են Երեւանի հիմնական բոլոր դպրոցների տնօրենները։ Խորհրդակցությանը ներկա են եղել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարները։      “Բավականին լուրջ քննարկում է տեղի ունենում ավանդական դարձած […]

Բակո Սահակյանը շնորհավորել է Քոչարյանին

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:     “Մեծարգո Ռոբերտ Սեդրակի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:   Արցախում Ձեզ գիտեն որպես հմուտ ու փորձառու քաղաքական գործչի, ով Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրից կանգնած է եղել հարազատ ժողովրդի […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի բժշկին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: “Մեծ է Ձեր ներդրումը Հայաստանում բժշկագիտության, մասնավորապես ուռուցքաբանության զարգացման գործում: Ձեր թե՛գործնական եւ թե՛ տեսական աշխատանքները հարստացրել են Հայաստանի բժիշկների զինանոցը, բարձրացրել մեր գիտության միջազգային հեղինակությունը, իսկ ամենակարեւորը՝ փրկել եւ փրկելու […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է

 Կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի երթեւեկությունը օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է:  Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը հայտնում են, որ թեթեւ մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում են մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենաներ արդեն հատել են […]

Կկայանա ՛՛Խաղաղության, միասնության և համերաշխության՛՛ երթ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18.30-ին «Երիտասարդություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա « Խաղաղության, միասնության և համերաշխության» երթ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաղաղության և համերաշխության գաղափարի շուրջ համախմբելու նպատակով: «Երիտասարդություն» ՀԿ-ի նախաձեռնած երթն անց է կացվելու ՀՀ պաշտպանության նախարարության և Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր աջակցության ներքո : Այն կմեկնարկի Ազատության հրապարակից, Մաշտոցի պողոտայով կընթանա մինչև Երևանի Առաջնորդանիստ Ս. Սարգիս […]

Ձերբակալվել է շարքային զինծառայող

2014թ. օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով նախատեսվածհանցագործությունկատարելուկասկածանքով /մարտականհերթապահությունկամմարտականծառայությունկրելուկանոններըխախտելը՝որնառաջացրելէծանր հետեւանքներ/ ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի